Ընթացիկ Նորություններ

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ

«Գրանատուս Վենչուրս»-ը Հայաստանի առաջին վենչուրային ընկերությունն է, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» շրջանակում՝ ՁԻՀ-ի կողմից իրականացվող «Սկսնակ և սկզբնական փուլի ֆինանսավորման հիմնադրամ» բաղադրիչի աջակցությամբ։

 

«Գրանատուս Վենչուրս»-ն ապահովում է ֆինանսավորում, խորհրդատվություն, ինչպես նաև տրամադրում է կապերի լայն ցանց Հայաստանում հիմնված կամ գործունեություն ծավալող տեխնոլոգիական նորաստեղծ և խոստումնալից ընկերություններին:


Հիմնադրամը ստեղծվել է 2013թ-ին երեք համահիմնադիրների՝ Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի, Սինգապուրում վենչուրային հիմնադրամների ղեկավար, հայկական ծագումով վենչուրային ներդրող Պիեր Հեննեսի և վենչուրային ձեռնարկատեր Երվանդ Սարգսյանի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության, ՀՀ, ԱՄՆ և այլ երկրների մասնավոր հատվածների կողմից կատարված ներդրումների աջակցությամբ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտին: 

 

Հիմնադրամի գործունեության գլխավոր ուղղությունն է կատարել ներդրումներ տեխնոլոգիական և ինովացիոն ընկերություններում, որոնք արդյունավետ գործում են ինչպես առաջատար` ՏՀՏ (Ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ); ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա); մաքուր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Հիմնադրամը կատարում է ներդրումներ այն նորաստեղծ ընկերություններում, որոնք իրենց հիմնական գործունեությունն իրականացնում են Հայաստանում:

 

«Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» ավարտից հետո ՀՀ կառավարությունը հաջողությամբ դուրս է եկել վենչուրային ընկերությունից և «Գրանատուս Վենչուրս»-ը շարունակում է իր գործունեությունը՝ առանց ՁԻՀ-ի մասնակցության։

 


Մանրամասն տեղեկությունների համար այցելեք` www.granatusventures.am



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ