Ընթացիկ Նորություններ

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի

Ընդունարանի աշխատակից



«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

 

Եթե Դուք ունեք հաղորդակցման հմտություններ և կարողանում եք միաժամանակ կատարել մի քանի առաջադրանք՝ այս աշխատանքը հենց Ձեզ համար է։

Աշխատանքի վայրը՝    Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր (ք․ Երևան, Բագրևանդի փ․ 52/26)

 

Աշխատանքային ժամեր՝ հերթափոխային՝  09:00 - 14:00 կամ 14։00-19։00


Պարտականություններ՝

  • Դիմավորել, ողջունել և ուղեկցել/ուղղորդել այցելուներին

  • Ապահովել մուտքի տուրնիկետային համակարգի կառավարումը, իրականացնել այցելուների գրանցում/հաշվառում

  • Պատասխանել այցելուների հարցերին (այդ թվում՝ հեռախոսազանգերին, էլ նամակներին), տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն

  • Ապահովել այցելուների և շահառուների միջև տեղեկատվության պատշաճ և ժամանակին փոխանակում

  • Արագ արձագանքել այցելուների դժգոհություններին, լուծում տալ հնարավոր ընթացիկ խնդիրներին

  • Աջակցել տարածքի ընթացիկ կանոնակարգերի պահպանմանը
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից իր գործառույներին առնչվող այլ հանձարարություններ։

Պահանջներ՝

  • Բարձր պատասխանատվության զգացում

  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

  • Համակարգչային գիտելիքներ

  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն

  • Բարեկրթություն, նախաձեռնողականություն և կազմակերպական հմտություններ

Առաջարկում ենք՝

  • Հարմար աշխատանքային միջավայր

  • Մրցունակ աշխատավարձ

  • Աճի և զարգացման հնարավորություններ

  • Ընկերական և աջակցող թիմ

 

Ցանկացողները կարող են մինչև 2026թ-ի հունիսի 26-ը ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) [email protected]  էլ. Հասցեին` թեմայի դաշտում նշելով «Ընդունարանի աշխատակից»։


Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011219797 հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13։00 կամ 14։00-18։00։





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ