Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

ՁԻՀ ԳԻՏԱԿԱՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ

 


 

 

ՁԻՀ գիտական ինկուբատորը հիմնվել է 2022թ-ին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ, որպես Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված բազմակողմ ծրագրերի շղթայի կարևորագույն հանգույց։


Հիմնական առաքելություն և նպատակներ

 

ՁԻՀ գիտական ինկուբատորի հիմնական առաքելությունն է՝ հետազոտությունների և գիտելիքի փոխանակմամբ ապահովել արդյունավետ երկկողմ համագործակցություն արդյունաբերական և գիտական համայնքների միջև, այդպիսով ուղղորդելով և խթանելով գիտության առևտրայնացման գործընթացը։

 

ՁԻՀ գիտական ինկուբատորի գործունեությունն ուղղված է գիտական արդյունքը «լաբորատորիայից» կիրառական դաշտ հասցնելուն և տեխնոլոգիական լուծումներով համակցելով բիզնեսի համար նոր, լայն հնարավորություններ ստեղծելուն։   Այդպիսով գիտական ինկուբատորն ապահովում է ստեղծարար, ազատ և միաժամանակ բազմապրոֆիլ մասնագիտական միջավայր՝ բիզնեսի համար մարտահրավերային խնդիրների լուծմանն ուղղված գիտահեն, նորարարական գաղափարների առաջքաշման, փորձարկման և իրագործման համար։



Գործառույթներ 

  • Ձևակերպում և հստակեցնում է ինդուստրիայի արդիական խնդիրները գիտական համայնքի համար, այդպիսով խթանելով բիզնես-գիտություն նոր համագործակցությունների հաստատումը,
  • Հասանելի է դարձնում գիտատեխնիկակական առաջանցիկ հնարավորություններն ու նոր արդյունքները արդյունաբերության և բիզնեսի համար,
  • Համախմբում և կենտրոնացնում է տարբեր միջառարկայական ոլորտներն արդի կիրառական խնդիրների շուրջ՝ այդպիսով արագացնելով և ուղղորդելով նորարակական լուծումներ ստանալու գործընթացը,
  • Մասնակցում և ուղղորդում է թիրախային կիրառական նախագծերի ստեղծմանը և իրականացմանը, 
  • Ապահովում է ֆինանսավորում և հասանելի է դարձնում ոչ ֆինանսական ռեսուրսների համապարփակ օգտագործումը նախագծերի ստեղծման և իրականացման համար։

 

 

Գիտական ինկուբացիոն ծրագիր


ՁԻՀ գիտական ինկուբատորի շրջանակում իրականացվող Գիտական ինկուբացիոն ծրագիրը մեկնարկել է 2021թ-ի վերջից և իրականացվում է PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ։ 2022թ-ից այն ստացել է արդեն միջազգային ընդգրկում՝ ընդունելով հայտեր ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից։ 

 

Ծրագիրն իրականացվում է երկու փուլով՝

  • 1-ին փուլում (տևողությունը՝ 1-3 ամիս) հայտատուները աշխատում են ՁԻՀ գիտական ինկուբատորի թիմի հետ՝ իրենց գաղափարները հղկելու և փիչինգ միջոցառմանը պատրաստվելու համար։ 
  • 2-րդ փուլում (տևողությունը՝ 3-6 ամիս) փիչինգի արդյունքում ընտրված թիմերն ստանում մինչև 100․000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում և այլ՝ ոչ ֆինանսական ռեսուրսներին հասանելիության՝  իրենց գաղափարները վավերացնելու և նախատիպ մշակելու համար: Հաջող ելքի դեպքում կարող են հասանելի լինել հավելյալ ֆինանսական ռեսուրսներև բաժնեմասնակցային ներդրումներ ներգրավելու հնարավորություններ:

 

Հիմնական ուղղություններն են՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Ոչ-էլեկտրոնային էներգիայի այլընտրանքային աղբյուրներ
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, սենսորիալ փորձառություն, տեխնոլոգիաներ
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն և թունաբանություն
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
  • Ճարտարագիտություն, արդյունաբերական և համակարգային ճարտարագիտություն, էլեկտրոնային ճարտարագիտություն, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկականմոդելավորում, տվյալների գիտություն
  • Վերլուծական քիմիա

Ծրագրի մանրամասներին՝ ներառյալ հայտերի ներկայացման ընթացակարգին կարող եք ծանոթանալ ՁԻՀ կայքի «News» բաժնում։

 

 

Խորհրդատվական հանձնախումբ 

 

ՁԻՀ Գիտական ինկուբատորի խորհրդատվական հանձնախումբն աշխարհի տարբեր երկրներից միավորված գիտնականների խումբ է, որոնք տրամադրում են իրենց ժամանակն ու գիտելիքները՝ աջակցելու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի՝ գիտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված ջանքերին և ուղղորդելու հետազոտությունների ու մշակումների (R&D) մեր բազմազան նախագծերը:


ՁԻՀ Գիտական ինկուբատորի խորհրդատվական հանձնախումբը հանդես է գալիս առաջարկություններով՝ պահպանելու հետազոտական, կրթական և ենթակառուցվածքային ծրագրերի աջակցության բարձր չափանիշները:Խորհրդատվական հանձնախումբը սովորաբար հանդիպում է տարին առնվազն մեկ անգամ՝ բացահայտելու և ընդգծելու գիտության և տեխնոլոգիայի կարևոր ուղղությունները և դրանց զարգացման հնարավորությունները, քննարկելու կարևոր ընթացիկ հարցեր, վերանայելու ՁԻՀ Գիտական ինկուբատորի կողմից նախանշված ոլորտներում իրականացվող ծրագրերն ու գործողությունները:

 

ՁԻՀ Գիտական ինկուբատորի խորհրդատվական հանձնախմբի ներկայիս անդամներն են՝

  • Ալբերտո Մանտովանի, Առողջապահության ազգային ինստիտուտ, Իտալիա
  • Արա Կիրակոսյան, Միչիգանի համալսարան, ԱՄՆ
  • Արամ Սալաթյան, Ինժեներական ասոցիացիա, Հայաստան
  • Վեհարի Սաքանյան, Նանտի համալսարան, Ֆրանսիա


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ