Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝

հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

 

Եթե ԴՈՒ ձգտում ես մասնագիտական արագ աճի, պատրաստ ես ստանձնել պատասխանատվություն, արդյունավետ կիրառել ժամանակակից AI գործիքները և ներգրավվել հավակնոտ ու միջազգային նշանակության նախագծերում, ապա այս աշխատանքի հնարավորությունը ՔԵԶ համար է։

 

Հիմնական ուղղությունները՝

  • Physical AI և առաջատար տեխնոլոգիաներ,
  • Ստարտափներ և ձեռներեցություն,
  • Գիտական հետազոտություններ,
  • Ներդրումներ և ներդրումային ծրագրեր
  • Ռեգիոնալ զարգացում
  • Գիտական հետազոտություններ
  • Նորարարություն և տեխնոլոգիական զարգացում 

Պահանջվող հմտությունները՝

  • Բարձր հավակնություններ և մեծ հաջողությունների հասնելու ձգտում;
  • Մասշտաբային նախագծերում ներգրավվելու, իրական արդյունքներ ստեղծելու և մասնագիտական արագ աճի ցանկություն; 
  • Արհեստական բանականության (AI) ժամանակակից գործիքների գերազանց իմացություն և գործնական կիրառման փորձ;
  • Արագ սովորելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և նախաձեռնողականություն ցուցաբերելու կարողություն;
  • Կրեատիվ մտածողություն, խնդիրների լուծման նորարարական գաղափարներ առաջարկելու հմտություններ;
  • Աշխատասիրություն, պատասխանատվություան և նպատակասլացություն;
  • Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու կարողություն;
  • Ինտենսիվ աշխատանքային ռեժիմում աշխատելու և անհրաժեշտության դեպքում 24/7 հասանելիության պատրաստակամություն;
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (այլ լեզուները կդիտարկվեն որպես առավելություն)։

Եթե ԴՈՒ հավակնոտ երիտասարդ ես, ով ցանկանում է ինքնադրսևորվել, հասնել բացառիկ հաջողությունների, իրականացնել մեծ գաղափարներ և իր ներդրումն ունենալ Հայաստանի տեխնոլոգիական ու նորարարական ապագայի ձևավորման գործում, հրավիրում ենք միանալու մեր թիմին։



Դիմելու կարգը՝

Հետաքրքրված թեկնածուները կարող են մինչև 15.11.2026թ. (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող մոտիվոցիոն նամակը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ «Job Opportunity for Ambitious and Proactive Young People»։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ