Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի գործունեության հետազոտական և վերլուծական ուղղությունները նպատակ ունեն հրապարակել և Հայաստանի ու արտերկրի հանրությանը ներկայացնել հետազոտական, վերլուծական և տեղեկատվական հետաքրքիր հոդվածներ ու փաստաթղթեր: Այս հրապարակումները ներկայացնում են Հայաստանի ՏՏ ոլորտը, ոլորտի պատմությունն ու հիմնական առանձնահատկությունները, տեղեկատվություն ոլորտում գործող ընկերությունների վերաբերյալ, Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու մասին և շատ այլ թեմաներ:


Հրապարակումները ՁԻՀ-ի բազամյա գործնական աշխատանքի արդյունք են սկսած հիմնադրման օրվանից՝ 2002թ.-ից: Չափազանց մոտ լինելով ոլորտին, առանձին ընկերություններին, ընկերությունների ղեկավարներին և ՏՏ ոլորտի մասնագետներին` ՁԻՀ-ն զբաղեցնում է առանձնահատուկ դիրք` տեսնելու և վերլուծելու ոլորտի զարգացման միտումներն ու խնդիրները, ինչպես նաև վերջինիս տարբեր հիմնահարցերը: Մեր նպատակն է՝ կիսել այս արժեքավոր ուսումնասիրության և վերլուծության արդյունքները՝ այդպիսով նպաստելով ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը: Հույս ունենք, որ այս էջում տեղադրված նյութերը հետաքրքիր և օգտակար կլինեն Ձեզ համար:

Խնդրում ենք կիսել մեզ հետ Ձեր դիտողություններն ու առաջարկություններն այս նախաձեռնության վերաբերյալ՝ ուղարկելով դրանք [email protected] էլ. փոստի հասցեով:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ