Ընթացիկ Նորություններ

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

 

Ի՞նչ է ՁԻՀ-ը
 
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Հայաստանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ-ին՝ Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:
Մեր գործունեությունն ընդգրկում է ոլորտի զարգացման յուրաքանչյուր բնագավառ՝  մասնակցություն ՏՀՏ ոլորտում իրավական, գործարար և կրթական բարեփոխումների գործընթացին, անհատական ծառայությունների մատուցում սկսնակ ընկերություններին: Մենք մատուցում ենք բիզնեսի զարգացման և խորհրդատվական ծառայություններ Հայաստանի կառավարությանը, տեղական և վերազգային տեխնոլոգիական ընկերություններին, միջազգային ֆինանսական կազմակերպություններին և ներդրումային ընկերություններին: Հիմնադրամը ծառայում է որպես հաղորդակցման հանգույց ոլորտում գործող բոլոր կառույցների՝ պետական և մասնավոր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և կառավարության գործակալությունների, խոշոր վերազգային կազմակերպությունների և փոքր սկսնակ ընկերությունների համար, համախմբելով և համատեղելով նրանց բոլորի ջանքերը մեկ գլխավոր նպատակի՝ ՏՏ/ԲՏ գերազանցության հասնելու համար:
Մեր նպատակներն են.
  • ստեղծել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի արդյունավետ ենթակառուցվածք՝ խթանելու տեխնոլոգիաների կատարելագործումը և անցումը գիտելիքահենք տնտեսության,
  • իրականացնել ծրագրեր համակարգիչների համատարած օգտագործման մակարդակը բարձրացնելու և էլեկտրոնային հասարակություն ձևավորելու նպատակով,
  • մշակել նոր ճանապարհներ օտարերկրյա ուղղակի ներդրումները դեպի Հայաստան ուղղելու նպատակով,
  • հաստատել կապեր հիմնական տեխնոլոգիական շուկաների գործարար և հետազոտական ոլորտների համայնքների հետ,
  • աջակցել հայկական ձեռնարկություններին՝ բարձրացնելով նրանց մրցունակությունը համաշխարհային շուկաներում,
  • հաղորդակից դարձնել տեղական ընկերություններին միջազգային լավագույն փորձին և գիտելիքին,
  • զարգացնել հայկական ընկերությունների ղեկավար անձնակազմի և մասնագետների հմտությունները, նպաստել աշխատանքի արտադրողականության բարձրացմանը,
  • աջակցել սկսնակ ընկերությունների ստեղծմանը և նրանց հետագա զարգացմանը:
Տե՛ս նաև. 

 



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ