Ընթացիկ Նորություններ

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Ճարտարապետական նախագծերի ծառայություն - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում, փնտրում է որակավորված ճարտարապետական նախագծերի ծառայություն մատուցող կազմակերպությունների՝ հաբի նախագծա-նախահաշվային փաթեթի և 3D մոդելի մշակման նպատակով: 

ԱԶԳԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ

ANEL –ը (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ) հիմնվել է 2013 թ.-ի սեպտեմբերի 2-ին` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀՀ կառավարության, ‹‹Նեյշնլ Ինսթրումենթս›› հայաստանյան մասնաճյուղի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ ջանքերով։

 

ՀԱՃԼ (ANEL) ծրագրի հիմնական նպատակն է բավարարել ճարտարագիտական ոլորտում առկա ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող որակյալ մասնագետների և շրջանավարտների պահանջարկը: Լրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում առկա աշխատակիցների պակասը, ինչպես նաև նպաստել նորարար բիզնես գործունեության զարգացմանը՝ այդպիսով բարձրացնելով Հայատանյան ընկերությունների միջազգային մրցունակությունը:

 

ՀԱՃԼ-ի  խնդիրներն են՝

  • Ամրապնդել Հայաստանի պետական  ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) կրթական կարողություններն ու ընդլայնել հետազոտությունների իրականացման ներուժը:
  • Դիրքավորել համալսարանը համաշխարհային լավագույն ճարտարագիտական համալսարանների շրջանում:
  • ՀՊՃՀ կրթական և հետազոտական լաբորատորիաների բարելավումը համաշխարհային ստանդարտներին համահունչ արդիականացման միջոցով:

Նման ճատարագիտական գերազանցության կենտրոնի ստեղծումը միտված է հետևյալ հիմնախնդիրների լուծմանը՝

  • Արդիականացում պահանջող ՀՊՃՀ հնացած լաբորատոր սարքավորումների բազայի ստեղծում:
  • Համաշխարհային ճարտարագիտական ընկերությունների կողմից հայկական ճարտարագիտական կարողությունների նկատմամբ աճող պահանջարկի համապատասխանեցում:
  • Համաշխարհային շուկային ճարտարագիտական լուծումներ մատակարարող երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունների իրականացում:

ՀԱՃԼ (ANEL)–ը տեղակայված է ՀՊՃՀ  Երևանի կենտրոնական մասնաճյուղի թիվ 10 մասնաշենքի 4-րդ հարկերում: Յուրաքանչյուր հարկը զբաղեցնում է  400 քմ. տարածք, ընդհանուր  առմամբ` 1,600 քմ. տարածք:

 

Այն իրենից ներկայացնում է առավել քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ՝ կապված և աջակցող ՀՊՃՀ 6 ֆակուլտետների ծրագրերին (Կիբեռնետիկա, Ռադիոտեխնիկա և կապի համակարգեր, Էներգետիկա, Էլեկտրոտեխնիկա, Տրանսպորտային համակարգեր և Մեխանիկա մեքենագիտություն): Ուսումնական և Գիտահետազոտական լաբորատորիաների համակցությունը թույլ է տալիս ապահովել ուսանողների մասնակցությունը գիտական պրոյեկտների, որոնց զարգացումը հնարավոր է իրականացնել ժամանակակից սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ հագեցած ՀԱՃԼ (ANEL)-ի հիմքի վրա:

 

ՀԱՃԼ (ANEL)-ի հիմնարար առավելություններն են՝

  • Արդի լաբորատոր սարքավորումներ:
  • Աջակցում ՀՊՃՀ-ում առկա ճարտարագիտական բազային հիմնական ուղղություններին:
  • Քիչ ծախսատար՝ մեկ լաբորատորիան օգտագործվում է տարբեր ուղղությունների համար:
  • Ուսումնական գործընթացի և հետազոտական գործունեության համակցում:
  • Ժամանակակից ուսումնական ծրագրեր և դասավանդման նյութեր:
  • Ինկուբացիոն միջավայր:
  • Օգտագործման բաց միջավայր՝ կիրառելի այլ համալսարանների և հետաքրքրվող կողմերի համար:

Երկրում գիտական հետազոտությունների ու մշակումների ուղղությամբ իրականացվող գործունեության ընդլայնումը, ինչպես նաև մասնավոր հատվածի փորձի, գիտական ոլորտի ավանդույթների ու հետազոտական ներուժի համախմբումը թույլ կտան իրականացնել ծրագրի ամենադժվարին նպատակը, որն է՝ ստեղծել մասնավոր ու պետական հատվածների կայուն համագործակցություն և խթանել տեխնոլոգիական նորարարությունը:

 

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.anel.am



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ