Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի օգոստոսի 11 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ (ՀԱԳԿ)

 

Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծման ծրագիրը «պետություն-մասնավոր գործընկերության» հիմքով նախաձեռնություն է, որն իրականացվում է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի,  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ), ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի, Պոլ Սաբատիե համալսարանի, ԱԹՈՍ ընկերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի համագործակցությամբ և աջակցությամբ։

 

Ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվողական (ԲԱՀ) սարքավորումներ, ամպային տեխնոլոգիաների, մեծ տվյալների, լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:

 

Ծրագրի նպատակներն են՝  

  • ապահովել լայնամասշտաբ հաշվողական և տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ՝ գիտական առաջադիմությունն ու նորարարական ունակությունները կատարելագործելու նպատակով, իրականացնել նոր գիտահետազոտական ծրագրեր և մասնագետների վերապատրաստում՝ կարողությունների զարգացմանն ուղղված գործողությունների միջոցով,
  • բարելավել ինժեներական կարողությունները նոր շահագործվող ՏերաՖԼՈՊ գերհամակարգիչները գործարկելու համար՝ ամպային, մեքենայական ուսուցման, տվյալների վերլուծության և այլ ծառայություններ մատուցելու միջոցով,
  • իրականացնել օգտատերերի խորքային աջակցություն, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայում և ոլորտում բոլոր գիտակարգերի վերաբերյալ իրազեկության բարձրացում՝ տարբեր դասընթացների, աշխատաժողովների և ամառային դպրոցների միջոցով:

 

Ծրագրի շրջանակում կստեղծվի՝

  • նորագույն ենթակառուցվածք, որում կիրականացվեն արդյունաբերության, կրթության և գիտության կողմից պահանջվող հետազոտություններ և ԲԱՀ լուծումների մշակում,
  • ԲԱՀ, ամպային հաշվարկի, մեծ տվյալների, մեքենայական ուսուցման և այլ ուղղություններով պատրաստի կրթական և դասավանդման ձեռնարկներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և տարածաշրջանի արդյունաբերությունում բարձրագույն տեխնոլոգիաների մասով ցուցումներ մշակելու համար,
  • որակավորված մասնագետներ, ովքեր, կենտրոնանալով արդյունաբերության առաջնային ուղղությունների վրա, կխթանեն ՀՏԶ զարգացումը և Հայաստանի բուհերում կկրթեն ուսանողներին,
  • բաց հետազոտական լաբորատորիա, ԲԱՀ-ին առնչվող նախագծերի շրջանակում շահառուների, ներառյալ՝ տեղական համալսարանների, Ակադեմիայի և այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ գիտական հետազոտություններ իրականացնելու համար,
  • կայուն համագործակցություն ճանաչված մասնագետների հետ՝ Հայաստանում ԲԱՀ-ի ուղղությամբ գիտելիքի ու փորձի ամրապնդման նպատակով:


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ