Ընթացիկ Նորություններ

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

ICT STAT ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ICT Stat-ը էլեկտրոնային վիճակագրության եզակի համակարգ է տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և կառավարման համար: Այն Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերություններին հնարավորություն է տալիս առցանց ուղարկել օրենքով պահանջվող վիճակագրական վերլուծության համար անհրաժեշտ տվյալներն ու հաշվետվությունները: Համակարգն ունի տնտեսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու և ուղարկելու պարզ և մատչելի մեխանիզմ, որը միաժամանակ հանդիսանում է ընկերությունների գործունեության և ոլորտի վերլուծության արդյունավետ գործիք:


ICT Stat համակարգն ստեղծվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ), Էլեկտրոնային բովանդակության հայկական ասոցիացիայի (ԷԼԲԱ) և Եռաչափ մոդելավորման ասոցիացիայի համատեղ ջանքերով՝ էլեկտրոնային կառավարման խթանման ռազմավարության և տնտեսական գործունեության հաշվետվողական մեխանիզմների կատարելագործման ծրագրերի շրջանակում: Ծրագրի նպատակներն են. 

  • Հայաստանի ՏՀՏ ընկերությունների ընդհանուր տվյալների շտեմարանի (վարչական ռեգիստր) ստեղծում, որը կպարունակի ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն և թույլ կտա կատարել ոլորտի և ընկերությունների գործունեության արդյունավետ վերլուծություն (ներառյալ պատմական և համեմատական վերլուծությունը),
  • տնտեսական գործունեության մասին հաշվետվությունների ներկայացման կատարելագործված մեխանիզմների մշակում հայկական ՏՀՏ ձեռնարկությունների համար,
  • ոլորտի վերլուծության և վիճակագրական տվյալների բարձր հուսալիության ապահովում տնտեսական գործունեության հաշվետվողականության համակարգի թափանցիկության և ճշգրիտ տվյալների ստացման միջոցով: 

ICT Stat համակարգը գործարկվել է 2009թ.-ին: Այդ ժամանակվանից Հայաստանի ավելի քան 50 առաջատար ՏՀՏ ընկերություններ գրանցվել են համակարգում, որոնց թվում են Արմինկո, Բի-Լայն, Յունիքոմպ, Սորսիո և այլ ընկերություններ: Համակարգը միաժամանակ հիմք կծառայի Հայաստանի տնտեսության մյուս ոլորտների համար՝ մշակելու էլեկտրոնային վիճակագրական համակարգեր:


«ICT STAT» համակարգի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.ictstat.am:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ