Ընթացիկ Նորություններ

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

 

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմանդրամը, կարևորելով տեղական ընկերությունների ստեղծումը և մարզային տեխնոլոգիական ապակենտրոնացումը, իրականացնում է համաֆինանսավորվող դրամաշնորհների մի շարք ծրագրեր:

 

Ծրագրի մեկնարկը տրվել է 2014թ-ին, երբ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմանդրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակներում իրականացրեց Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրեր՝ թիրախավորելով Երևանում, Գյումրիում և Վանաձորում գործող տեխնոլոգիական թիմերին և ընկերություններին:

 

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմանդրամը, 2019թ-ից մեկնարկեց Համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրի նոր փուլ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» (ԱԽՈԵ) ծրագրի շրջանակներում` թիրախավորելով բոլոր մարզերը և նպատակ ունենալով խթանել ավանդական ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը:

 

ՁԻՀ-ի կողմից իրականացվող համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի նպատակը նոր լուծումների, պրոդուկտների, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և (կամ) զարգացմանն աջակցելն է, ինչը կնպաստի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման, տեխնոլոգիաների փոխանցման, նորարարության զարգացման և առևտրայնացման խթանմանը,  գիտահետազոտական կենտրոնների և արդյունաբերության ճյուղերի միջև համագործակցության խրախուսմանը, նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունների ստեղծմանն ամբողջ Հայաստանում՝ հատկապես նպաստելով տեխնոլոգիական ոլորտում կենսունակ ձեռնարկությունների զարգացմանը ՀՀ մարզերում:

 

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն են ստանում աշխատելու նաև փորձառու մենթորների հետ, որոնց աջակցությամբ  ստանում են ծրագրերի ներկայացման, ներդրումներ, միջազգային պատվիրատուներ և գործընկերներ ներգրավելու հմտություններ (URL: https://bootcamp.eif.am/

 

Ծրագրի միջոցով համաֆինանսավորում ստացած բազմաթիվ ընկերություններ և ստարտափեր շարունակում են իրենց հաջող գործունեությունը (URL: https://startups.eif.am/)



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ