Ընթացիկ Նորություններ

Հայտերի ընդունման հայտարարություն. Աքսելերացիոն ծրագիր

Աքսելերացիոն ծրագիր. Հզորացրու քո Deep-Tech ստարտափը՝ օգտվելու Horizon Europe ֆինանսավորման հնարավորություններից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Գիտության և նորարարության գործընկերության աջակցության կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի ․ կարևոր դրամաշնորհային մրցույթներին  հաջողությամբ դիմելու գործընթացում։ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն 

 

«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

mLab ՄՈԲԱՅԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

  

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը Համաշխարհային Բանկի, Ֆինլանդիայի կառավարության և «Նոկիա» ընկերության հետ համատեղ իրականացնում է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA), որը եզակի հնարավորություն է Հայաստանի և տարածաշրջանի մոբայլ ծրագրերի ոլորտը զարգացնելու և համաշխարհային շուկաներում ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար:


Հայտարարված մրցույթում տարբեր երկրներ ներկայացնող 15 մասնակիցներից ՁԻՀ-ն ընտրվել է որպես ծրագրի իրականացնող գործակալություն: Նախադեպը չունեցող այս լաբորատորիան մի կենտրոն է, որտեղ տեղական և տարածաշրջանային ընկերությունների, տեխնիկական մասնագետների և փորձագետների համագործակցության արդյունքում մշակվում են տեղական շուկային և օգտագործողների պահանջներին համապատասխան մոբայլ աշխատածրագրեր:


mLab ECA ծրագիրը, հանդիսանալով Ֆինլանդիայի Կառավարության և «Նոկիա» ընկերության «Կայուն գործարար միջավայր գիտելիքահենք տնտեսությունում» համատեղ ծրագրի մասը, ֆինանսավորվում է infoDev կազմակերպության կողմից, որը Գլոբալ գործընկերության ծրագիր է Համաշխարհային Բանկի խմբում:


mLab-ը տարածաշրջանի մոբայլ բովանդակության և ծրագրերի ոլորտում գործող նորարարական ընկերությունների մրցունակության բարձրացման կարևորագույն հանգույցն է: Այն տեխնիկական և գործարար հմտությունների զարգացման, անձնական կապերի և հարաբերությունների ընդլայնման հարթակ է, որը նպաստում է մոբայլ լուծումները զարգացող բիզնեսում ներդնելու գործընթացին:


mLab-ը մատուցում է նորարարության զարգացմանն աջակցող մի շարք ծառայություններ, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացներ, բիզնես մենթորինգ, հատկացնում է գաղափարի ձևավորման դրամաշնորհներ և համաֆինանսավորվող դրամաշնորհներ: Լաբորատորիայի ղեկավար անձնակազմը և մասնագետների թիմը համագործակցում են տարածաշրջանի մոբայլ լուծումների մշակմամբ զբաղվող մասնագետների հետ՝ աջակցելով նրանց իրենց ծրագրերի ստեղծման և գովազդման, ինչպես նաև պոտենցիալ ներդրողների, կրթական ոլորտի մասնագետների և մասնավոր հատվածում գործող առաջատար կազմակերպությունների հետ կապեր հաստատելու հարցերում: Լաբորատորիան շուտով կտրամադրի նաև նոր մոբայլ աշխատածրագրերի թեստավորման միջավայր:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ