Ընթացիկ Նորություններ

Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ» 

 

Ունե՞ք նորարարական կամ գիտահետազոտական գաղափար։

Մասնակցե՛ք «Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ»-ին և ստացեք 800․000 ՀՀ դրամ մրցանակներից մեկը և ինկուբացիա անցնելու հնարավորություն՝ Ձեր գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու և արդյունքները առևտրայնացնելու նպատակով։

Ինժեներական քաղաքի մաքրուհիներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է մաքրուհիներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Ինժեներական քաղաքի այգեպան


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝

Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է

Այգեգործական աշխատանքների մասնագետ /այգեպան/։

 

 

Գործառույթների շրջանակը՝ 

  • Խոտածածկ տարածքի, ծառերի ջրում,
  • Խոտածածկ/կանաչ տարածքների մշակման կազմակերպում,
  • Տարածքի ծառերի ու թփերի մշակում, սեզոնային էտում, սրսկում, անհրաժեշտության դեպքում՝ պարարտանյութերով մշակում,
  • Ընդհանուր տարածքների, ինչպես նաև ասֆալտապատ տարածքների և/կամ մայթերի մաքրում մոլախոտերից,
  • Խոտի հնձում, խոտհնձիների վառելիքի ծախսի հաշվառում, համապատասխան պատվերների ժամանակին ներակայացում։ Հնձված խոտի հավաքման կազմակերպում,
  • Համապատասխան սեզոնին տարածքի մաքրում տերևներից,
  • Այգեգործական գործինքերի պահպանում, տեխնիկական սպասարկման կազմակերպում,
  • Վնասատուների հետ կապված խնդիրների վերացում,
  • Կանաչապատ տարածքների մաքրության պահպանում։

 

Անհրաժեշտ որակավորումներ 

  • Այգեգործական փորձ,
  • Լանդշաֆտային դիզայնի մասով գիտելիքներ,
  • Համապատասխան տեխնիկայի հետ աշխատելու փորձառություն (խոտհնձիչներ, սղոցներ, ջրցան սարքեր, պոմպեր և այլն),
  • Տարածաշրջանային բույսերի խնամքի մասին գիտելիքներ,
  • Տեղական վնասատուների և դրանց վերացմանն ուղղված գործողությունների իմացություն,
  • Սինթետիկ ու բնական պարարտանյութերի, թունաքիմիկատների իմացություն,
  • Ֆիզիկական աշխատանք կատարելու և երկար ժամանակ ոտքի վրա աշխատելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Հոգատարություն, սեր բույսերի նկատմամբ,
  • Կազմակերպվածություն, պատասխանատվություն և նվիրվածություն։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի մայիս 15-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 11 219797 հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13։00 կամ 14։00-18։00։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ