Ընթացիկ Նորություններ

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Քո նորարարական լուծումը քաղաքի կյանքը փոխելու համար

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ


Կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը Վանաձոր քաղաքում առկա խնդիրներին առաջադեմ լուծումներ տալու գործընթացում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Վանաձորի համայնքապետարանը հայտարարում են «Քո նորարարական լուծումը քաղաքի կյանքը փոխելու համար» մրցույթը։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավարի ընտրության

 

 


«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

 

Պաշտոնի նկարագիրը՝

Ծրագրի ղեկավարը կվերահսկի և կհամակարգի Կիսահաղորդիչների լաբորատորիայի շրջանակում իրականացվող հետազոտական ​​և զարգացման նախագծերը: Ներառյալ՝ ինտեգրված սխեմաների առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման կառավարումը բարձր ազդեցության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ ինքնավար ավտոմեքենաները, տիեզերական տեխնոլոգիաները, AR/VR սարքերը և հաջորդ սերնդի անլար կապի համակարգերը:

 

Հիմնական պարտականությունները՝

  • Պլանավորել Լաբորատորիայի գործունեությունը, ապահովել իրականացումն ու մշտադիտարկումը,
  • Առաջնորդել ճարտարագետների և հետազոտողների բազմամասնագիտական ​​թիմը` խթանելով համագործակցային և նորարարական միջավայր:
  • Արդյունավետ բաշխել ռեսուրսները, ներառյալ՝ անձնակազմը, սարքավորումները և բյուջեն, ապահովելով ծրագրի նպատակների իրականացումը:
  • Գործել որպես լաբորատորիայի և շահագրգիռ կողմերի միջև շփման առաջնային կոնտակտային անձ: Տրամադրել Ծրագրի առաջընթացի վերաբերյալ կանոնավոր թարմացումներ և անհապաղ հասցեագրել ցանկացած խնդիր:
  • Ապահովել բոլոր հետազոտական ​​արդյունքների և նախատիպերի համար որակի բարձր չափանիշների պահպանումը:
  • Բացահայտել ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերը և մշակել մեղմացման ռազմավարություններ:
  • Պատրաստել ծրագրի մանրամասն հաշվետվություններ, տեխնիկական փաստաթղթեր և ներկայացումներ ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի համար:
  • Թիմերի ստեղծում և մեկնարկում. ստեղծել թիմեր և արդյունավետ կերպով ներգրավել դրանք նախագծերի նախաձեռնման և իրականացման աշխատանքներում:
  • Ծրագրերի խթանում. խթանել նոր նախագծերի մեկնարկը և իրականացումը` լաբորատոր նպատակներին համապատասխանեցնելու նպատակով:
  • Հետազոտությունների համակարգում. համակարգել հետազոտական ​​աշխատանքները՝ ուղղված լաբորատորիայի ընդհանուր հաջողությանը։
  • Աջակցություն սկսնակ ձեռնարկություններին. աջակցել լաբորատոր հետազոտություններից կամ հարակից նախագծերից ձևավորվող նորաստեղծ ընկերությունների հիմնմանը:

 

Որակաավորումը՝

  • Կրթություն. բարձրագույն կրթություն (մագիստրոսի կամ Ph.D. աստիճան) կիսահաղորդչային տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտներում:
  • Փորձ. նվազագույնը 3 տարվա մասնագիտական ​​փորձ կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում:

Հմտությունները՝      

  • Ծրագրերի կառավարման հմտություններ, ներառյալ ծրագրերի կառավարման գործիքների և մեթոդաբանության իմացություն։
  • Թիմային կառավարման և առաջնորդման գերազանց կարողություններ։
  • Արդյունավետ հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
  • Խնդիրներ լուծելու հմտություններ և վերլուծական ​​մտածողության:

 

Անձնական հատկանիշները՝

  • Նորարարական մտածելակերպ. Լաբորատորիայում նորարարության և շարունակական կատարելագործման մշակույթը խթանելու ունակություն:
  • Մանրամասների վրա կենտրոնացվածություն. մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձրորակ աշխատանք կատարելու պատրաստակամություն:
  • Ադապտացվելու կարողություն. Ծրագրի փոփոխվող պահանջներին և առաջնահերթություններին հարմարվելու ունակություն:
  • Մեծ հետաքրքրություն տեխնոլոգիաների նկատմամբ. կիսահաղորդչային տեխնոլոգիաների վերջին միտումների և առաջընթացի մասին շարունակական տեղեկացվածություն:

 

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ ու երաշխավորագրեր [email protected] էլ.փոստի հասցեով: Հայտերը կդիտարկվեն ընթացիկ հիմունքով՝ մինչև աշխատատեղի համալրումը։

 

Լրացուցիչ տեղեկություններ՝

  • Աշխատավայր` ՀՀ, Երևան, Բագրևանդի փ․ 21/1, «Ինժեներական քաղաք»
  • Աշխատավարձ` փորձին և որակավորմանը համապատասխան
  • Պայմանագրի ձևը` կես դրույքով, մշտական
  • Հաշվետու է` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին և Սինոփսիսին:

 

* * *

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի մրցունակության բարձրացումը համաշխարհային շուկայում՝ աջակցելով հետազոտություններին, մշակումներին, առևտրայնացմանը և համախմբելով միջազգային ընկերությունների, ԱՄՆ-ի առաջատար համալսարանների և Հայաստանի ճարտարագիտական կլաստերի ջանքերը:


Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների հետ համագործակցությամբ։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ