Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում գործում է Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, իր դռներն է բացել Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

«FULL STACK ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՄ  ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ իրականացնում են Full Stack ծրագրավորման դասընթաց, որին մասնակցում են 48 մասնակից՝ Շիրակից և Լոռուց։

 

 «Full Stack ծրագրավորում» դասընթացին մասնակցում են Արցախյան վերջին պատերազմի մասնակիցները կամ  նրանց ընտանիքների 18 տարին լրացած անդամները։

 

Դասընթացն իրականացվում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության hյուսիսարևելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ՝ անվճար հիմունքներով։

 

Հիբրիդային ձևաչափով իրականացվող դասընթացը ներառում է՝

  • HTML, CSS,
  • JavaScript,
  • Node.js,
  • QA (Quality assurance)
  • System administration
  • Պորտֆոլյոների և CV-ների կազմում։

Դասընթացի ավարտին լավագույն ուսանողները կունենան պրակտիկայի և աշխատանքի հնարավորություն։

 

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելեք այստեղ։



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ