Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 21-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Համայնքային սրճարան - տեխնոլոգիական հանդիպումների տարածք

Հայտարարություն

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքի (Community café / Technology meet-up space) օգտագործման հայտերի ընդունման

 

Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքը գտնվում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում և նախատեսված է ծառայելու ոչ միայն որպես զովացուցիչ ըմպլիքների և սուրճի մատուցման վայր, այլ նաև որպես միջավայրային, համայնքային և տեխնոլոգիական ակտիվության կենտրոն։  Տարածքի տրամադրման նպատակն է ձևավորել մասնավոր ընկերությունների աշխատակիցների, ուսանողների և այցելուների համար հարմարավետ միջավայր` ոչ պաշտոնական հանդիպումների, շփումների և հանգստի համար։

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ

 

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ

Ինժեներական քաղաքը պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի համագործակցությամբ և աջակցությամբ։


«Ինժեներական քաղաք» նախաձեռնության նպատակն է Հայաստանում Ինժեներական քաղաքի հիմնման միջոցով նպաստել Ինժեներական և Բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը:

 

 

 Ծրագրի նպատակներն են՝

  • Հայաստանի ինժեներական կլաստերի ձևավորում՝ ոլորտի դերակատարների համագործակցության և կապերի ստեղծման դյուրացում, համատեղ արտադրության/ռեսուրսների լաբորատորիաների գործարկում,
  • ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծում, որը ներառում է Ինժեներական բիզնես աքսելերատոր և համատեղ աշխատանքային տարածք, Ինժեներական կենտրոն-ինժեներական պլազա, Գիտության և տեխնիկայի թանգարան, Տիեզերքի թանգարան և ԻՔ-ում տեղակայված ռեզիդենտ ընկերությունների շենքեր,
  • ԻՔ-ում կառույցների, լաբորատորիաների և համատեղ օգտագործվող ռեսուրսների տարածքների ձևավորում և հագեցում,
  • բարձր տեխնոլոգիական մրցակցային լուծումների «արտադրության» և ձեռնարկությունների վերաբերյալ գիտելիքի կենտրոնացում, ձեռնարկություններին հետագա զարգացման համար աջակցության տրամադրում,
  • ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած համատեղ օգտագործվող ռեսուրսների և աջակցող ենթակառուցվածքի տրամադրում, որոնք հասանելի չեն և թանկարժեք են առանձին ընկերությունների համար,
  • աշխարհահռչակ տեխնոլոգիական համալսարանների հետ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում, համագործակցության խթանում,
  • նոր ճարտարագիտական ընկերությունների և աշխատատեղերի ստեղծման խթանում,
  • ճարտարագիտական ձեռնարկությունների աքսելերացիա, արտադրողականության և արտահանման ծավալների մեծացում,
  • որակյալ աշխատուժի` բարձր տեխնոլոգիաների մասնագետների, ճարտարագետների պատրաստում:

 

Ինժեներական քաղաքում գործունեության հիմնական ոլորտներն են՝

  • Ավտոմոբիլային արդյունաբերություն,
  • 5-րդ սերնդի բջջային կապ,
  • միկրոսխեմաների մշակում,
  • միկրոէլոկտրոնիկա,
  • արդյունաբերական իրերի ինտերնետ (Industrial IoT),
  • ռադիոէլեկտրոնային համակարգեր և համալիրներ,
  • կենսաբժշկական ճարտարագիտություն և այլն։

 

Ինժեներական քաղաքն ապահովված է մշտապես թարմացվող առաջատար ինժեներական սարքավորումներով, հետազոտական ​​և նախատիպային լաբորատորիաներով, հաստոցաշինական և արտադրական մեքենաներով, որոնք հասանելի են ինչպես ԻՔ-ում գործող, այնպես էլ ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտի այլ ընկերությունների համար:

 

Ինժեներական քաղաքում գործունեություն ծավալելու և Ռեզիդենտի կարգավիճակ ստանալու պայմաններին և ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Ինժեներական քաղաքի ինժեներական բիզնես աքսելերատորի շենքում հասանելի են լինելու նաև վարձակալության հիմքով տարածքներ, որոնք հնարավորություն կտան նոր ձևավորվող ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին գործունեություն ծավալել ԻՔ-ում և օգտվել ԻՔ-ում գործող բոլոր հնարավորություններից։



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ