Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր


ՀՐԱՎԵՐ 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

 

Ո՞վ կարող է մասնակցել 

Հրավերը բաց է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ նկարիչների, դիզայներների, իլյուստրատորների և պարզապես արվեստասերների համար։

 

Մասնակցել կարելի է և՛ անհատապես, և՛ թիմով։

 

Ընդունվող աշխատանքների թեմատիկ ուղղությունները 

Աշխատանքները կարող են ներկայացվել տարբեր գեղարվեստական ոճերով, ներառելով, բայց չսահմանափակվելով հետևյալ ուղղություններով՝

  • Ժամանակակից արվեստ (Contemporary Art),
  • Աբստրակտ արվեստ,
  • Գրաֆիկական և վեկտորային ոճ,
  • Ֆուտուրիստական և տեխնոլոգիական պատկերներ,
  • Գիտության և նորարարության թեմաներ,
  • Ինժեներական և տեխնոլոգիական լուծումներ,
  • Կիբեռտարածություն և արհեստական բանականություն,
  • Տիեզերք և ապագայի քաղաքներ,
  • Հայկական ինքնություն և տեխնոլոգիական զարգացում,
  • Մինիմալիստական կամ կոնցեպտուալ արվեստ։
  • և այլն

      * Գաղափարի ստեղծման ընթացքում Արհեստական բանականության գործիքների կիրառությունը սկզբունքորեն չի արգելվում։ 


Ինչպե՞ս դիմել 

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել սույն առցանց հայտաձևը, ներկայացնելով նաև՝

  • Գաղափարի էսքիզը JPG, PNG կամ PDF ձևաչափով*
  • Գաղափարի համառոտ նկարագրությունը (մինչև 300 բառ)
  • Գաղափարի իրականացման համար կիրառելի տեխնոլոգիան և նյութերը
  • Հեղինակի կամ թիմի մասին կարճ տեղեկություն

       *Ընտրված գաղափարի հեղինակը հետագայում պետք է ներկայացնի նաև SVG ձևաչափի ֆայլը


Գնահատման սկզբունքները  

Ներկայացված գաղափարները կգնահատվեն ինչպես ինքնատիպության և ստեղծարարության, այնպես էլ Ինժեներական քաղաքի արժեքներին և միջավայրին համապատասխանության և իրագործելիության տեսանկյունից՝ տեխնոլոգիական և արվեստի ոլորտի ներկայացուցիչներից ձևավորված հանձնախմբի կողմից։



Ի՞նչ կստանա ընտրված գաղափարի հեղինակը

Ձեր ստեղծագործական գաղափարը կոգեշնչի հազարավոր այցելուների և կդառնա Ինժեներական քաղաքի միջավայրի անբաժանելի մասը։

 

Բացի այդ՝ որպես հաղթող գաղափարի հեղինակ, հնարավորություն կստանաք անվճար օգտվելու ստորև ներկայացված առաջարկներից որևէ մեկից՝ Ձեր ընտրությամբ (փոխհամաձայնեցված ժամկետներում և ձևաչափով)․

  • Ինժեներական քաղաքի տարածքում անհատական 1 ցուցահանդեսի կազմակերպում,
  • Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի սրահներից մեկում մասնագիտական 1 միջոցառման անցկացում (մինչև 80 անձի մասնակցությամբ),
  • Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի համատեղ աշխատանքային գոտուց (co-working space)  1 ամիս օգտվելու հնարավորություն (թիմի դեպքում՝ մինչև 3 անձի համար)։

 

Գաղափարի իրականացումը 

Իրականացման ձևաչափն ու սկզբունքները հավելյալ կքննարկվեն ընտրված գաղափարի հեղինակ/ներ/ի հետ՝ պահպանելով հեղիանակային իրավունքի պաշտպանության սկզբունքները։

 

Նկարազարդման ենթակա տեղանքի լուսանկարները կարող եք գտնել այստեղ։

Տեղանքին անձնապես ծանոթանալու համար կարող եք այցելել ք․ Երևան, Բագրևանդի փ․ 52/26 հասցեով, Ինժեներական քաղաքի բարձր տեխնոլոգիական աքսելերատոր՝ նախապես զանգահարելով 011219797: 

 

Վերջնաժամկետ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի օգոստոսի 31

 

Սպասում ենք ձեր համարձակ, ստեղծարար և ապագային միտված գաղափարներին։

 

Հետադարձ կապ 

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ