Ընթացիկ Նորություններ

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

«ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնություն

            


ՁԻՀ-ի «Ալիք» երիտասարդական նախաձեռնություն


«Ալիք»«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի երիտասարդական նախաձեռնությունն է, որը նպատակ ունի ձևավորել որոշումներ կայացնող, փոփոխություններ կերտող գիտակից սերունդ, որն ապրում և արարում է իր երազած Հայաստանում։ 


Նախաձեռնության նպատակն է բացահայտել ՀՀ բոլոր մարզերից և Երևանից 12-ից 29 տարեկան երիտասարդների ներուժն ու հետաքրքրությունները և ստեղծել միջավայրեր (ակումբների, վիրտուալ քննարկումների և ինտերակտիվ հանդիպումների ձևաչափերով)` ինքնակազմակերպման և ինքնարտահայտման համար։ 


Նախաձեռնությունը երիտասարդներին առաջարկում է միանալ հմտությունների ու կարողությունների զարգացմանն ուղղված ամենատարբեր ոլորտներն ընդգրկող ակումբների, ձեռք բերել նոր ծանոթություններ՝ ՀՀ տարբեր մարզերից, ստանալ կամավորության փորձ, առաջնորդել և կիսվել իրենց լավագույն փորձառությամբ։

 

Միանալով և սկսելով այս անհավանական ճամփորդությունը՝ «Ալիք»-ի մասնակիցները կանցնեն իրենց անձնական զարգացման ճանապարհը, որը նախատեսում է հմտությունների ու գիտելիքների զարգացմանն ուղղված սովորելու, իրագործելու, կիսվելու և առաջնորդելու փուլեր։ 

 

Այդ ամենին զուգահեռ, երիտասարդները՝ լինելով կրողն այն կարևորագույն արժեքների, ինչպիսիք են ազնվությունը և արդարությունը, քաջությունն ու նախաձեռնողականությունը, համառությունը, պատասխանատվությունը և հոգատարությունը, իրենց համայնքներում կտարածեն այս արժեքները՝ ձևավորելով ակումբներ և իրականացնելով միջոցառումներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց հետաքրքրությունների շրջանակին։ Դրանք կարող են ընդգրկել բազմապիսի ոլորտներ՝ տեխնոլոգիաներ, մշակույթ, սպորտ, արվեստ, գիտություն և այլն։ 

 

ՁԻՀ-ի ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆՆԵՐ

 

2025 թվականի օգոստոսից «Ալիք» երիտասարդական նախաձեռնության շրջանակում մեկնարկել է «ՁԻՀ-ի երիտասարդ դեսպաններ» ծրագիրը, որն ուղղված է բոլոր մարզերի երիտասարդների միջև համագործակցության խորացմանը և «Ալիք»-ի տեսլականի ընդլայնմանը։

Դեսպանները ընտրվում են մեկ տարով և հանդես են գալիս որպես կապող օղակ մարզային համայնքների, «ՁԻՀ»-ի ծրագրերի և «Ալիք» նախաձեռնության միջև։ Վերջիններս նպաստում են տեղական երիտասարդական միջավայրի ակտիվացմանը, ծրագրերի տարածմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։ Դեսպաններից յուրաքանչյուրը նաև համակարգում է իր հետաքրքրություններով պայմանավորված ոլորտային ծրագրեր և նախաձեռնություններ։

 

2025-2026թթ. ՁԻՀ-ի ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆՆԵՐՆ ԵՆ․

  • Արսեն Կարապետյան - Կոտայքի մարզի դեսպան, «Wave-Կոտայք» համայնքի պատասխանատու
  • Միլենա Այդինյան - Երևանի դեսպան, «Wave-Երևան» համայնքի պատասխանատու
  • Լեյլի Հայրապետյան - Արմավիրի մարզի դեսպան, «Wave-Արմավիր» համայնքի պատասխանատու
  • Սուրեն Ռուստամյան - Արագածոտնի մարզի դեսպան, «Wave-Արագածոտն» համայնքի պատասխանատու
  • Միլենա Դերձյան - Լոռու մարզի դեսպան, «Wave-Լոռի» համայնքի պատասխանատու
  • Սաթենիկ Ոսկանյան - Վայոց ձորի մարզի դեսպան, «Wave-Վայոց ձոր» համայնքի պատասխանատու
  • Իրինա Իգնատոսյան - Շիրակի մարզի դեսպան, «Wave-Շիրակ» համայնքի պատասխանատու
  • Անիտա Իվանյան - Արարատի մարզի դեսպան, «Wave-Արարատ» համայնքի պատասխանատու
  • Ժաննա Նազեյան - Գեղարքունիքի մարզի դեսպան, «Wave-Գեղարքունիք» համայնքի պատասխանատու
  • Էրիկա Հակոբյան - Սյունիքի մարզի դեսպան, «Wave-Սյունիք» համայնքի պատասխանատու
  • Վերա Սահակյան - Տավուշի մարզի դեսպան, «Wave-Տավուշ» համայնքի պատասխանատու

 



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ