Ընթացիկ Նորություններ

ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 06․06․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2011թ.-ին ՀՀ Կառավարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ամերիկյան «Ինթել» և «Հյուլեթ Փակարդ» ընկերությունների հետ համատեղ մշակել են Դպրոցական համակարգիչ» (“Classmate PC”) և «Համակարգիչ ուսուցիչների համար» (Teachers PC)  փորձնական ծրագրերը, որոնք ուղղված են ուսումնական պրոցեսում ժամանակակից տեխնոլոգիաների առավելագույն և արդյունավետ օգտագործմանը` բարձրորակ և ժամակակից կրթության օրեցօր աճող պահանջներին բավարարելու նպատակով: 

 

Այս ծրագրերի համար հիմք է հանդիսացել ՁԻՀ-ի կողմից իրականացվող «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը: Նպատակ ունենալով բարձրացնել համակարգիչների ու ինտերնետի օգտագործումը դպրոցներում՝ այս ծրագրերը հիմք են նախապատրաստում Հայաստանում էլեկտրոնային կրթության համակարգի ներդրման համար:

 

Ծրագրի փորձնական փուլում ներառված  հայաստանյան 2 կրթահամալիրների աշակերտներին «Ինթել» ընկերության կողմից նվիրվել է հատուկ հարմարեցված տեխնիկական չափանիշներով 60 դյուրակիր համակարգիչ, որոնք ակտիվորեն կիրառվում են աշակերտների կողմից ուսումնական պրոցեսում:

 

«Դպրոցական համակարգիչ» փորձնական ծրագրի շրջանակում 2011թ. Երևանում Ինթելի կրթական ծրագրերի մենեջերի կողմից անցկացվել է «Աշխատանք «1 աշակերտ - 1 համակարգիչ» ուսումնական մոդելով» սերտիֆիկացված դասընթացը` հայաստանյան 25 դպրոցների ուսուցիչների համար: Դասընթացի նպատակն էր մշակել դպրոցի ուսումնակրթական գործընթացում դպրոցական «ClassmatePC» համակարգչի ներդրման ընթացակարգը՝ հաշվի առնելով տարբեր խմբերի ներկայացուցիչների շահերը (աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրինություն):

 

Մինչ երևանյան դասընթացի մեկնարկը, մասնակիցներից 4-ը մասնակցել են նաև Ինթելի կողմից Վրաստանի Քութայիսի քաղաքում կազմակերպված «1 աշակերտ - 1 համակարգիչ» ուսումնական մոդելի ճանաչողական-գործնական դասընթացին:

 

Դասընթացներին մասնակցած ուսուցիչները հետագայում կներգրավվեն ծրագրի լայնամասշտաբ ներդրման գործընթացում` որպես «Ուսուցիչների ուսուցիչներ»:

Պիլոտային ծրագրում ներգրավված կրթահամալիրներից մեկի կողմից կազմակերպվել է «Դասարան անիվների վրա» նախագիծը՝ Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Շուշի-Ստեփանակերտ-Ամարաս-Գանձասար երթուղով, որի ընթացքում մարզային և արցախյան դպրոցներում, ծրագրի շրջանակում իրենց տրամադրված ուսումնական գործիք նոթուք-նեթբուքերով ներկայացվել է նախագիծը:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ