Ընթացիկ Նորություններ

ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 06․06․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԱՏՏԿ) ստեղծվել է 2015թ․ ԼՂՀ կառավարության կողմից՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ։ 


Կենտրոնի առաքելությունն է նպաստել ու աջակցել ԼՂՀ-ի տնտեսության զարգացմանն ու բարգավաճմանը՝ բացահայտելով և սատարելով սկսնակ և գործող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք բարձրակարգ մասնագետներին կապահովեն աշխատանքով և տարածաշրջանում կպատրաստեն մրցունակ աշխատուժ:   


ԱՏՏԿ-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ 

  • Կրթական ծրագրերի (վեբ տեխնոլոգիաներ, մոբայլ տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն)  և մրցունակ աշխատուժի պատրաստում
  • Նորարարությունը խթանող բիզնես միջավայրի ձևավորում
  • Բիզնես ինկուբացիոն ծառայություններ և տեխնոլոգիական ձեռներեցության խթանում:

ԱՏՏԿ-ի հիմնական գործառույթներն են. 

  1. Արցախի  համար գլոբալ և առևտրային պոտենցիալ ունեցող նորարարական գաղափարների բացահայտում
  2. ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ համաշխարհային տեխնոլոգիաների փոխանցում դեպի Արցախ նոր համատեղ ձեռնարկությունների հիմնադրման նպատակով
  3. Արցախի ձեռներեցների վերապատրաստում տեխնոլոգիական ոլորտներում միջազգային մակարդակի բիզնես ծավալելու համար
  4. Տեխնոլոգիաների առևտրայնացման կենտրոնների հիմնում հիմնական ոլորտների համար՝ ճարտարագիտություն, արտադրություն և այլն
  5. Կապերի հաստատում միջազգային կապիտալի և գիտելիքի ցանցերի հետ
  6. Բիզնեսում ներգրավվելու համաձայնությունների ձեռքբերում արտասահմանյան ընկերությունների և ԱՏԿ-ի անդամների միջև, որոնք ապագայում կարող են դառնալ միջազգային բիզնեսի և տեխնոլոգիաների փոխանակման պայմանագրեր
  7. Տեխնոլոգիաների առևտրայնացման մեթոդաբանության և ձեռներեցության հմտությունների մասին գիտելիքների փոխանցում տեղական ձեռներեցներին ու գործընկերներին՝ տարածաշրջանում ծրագրի ավարտից հետո կայունություն ապահովելու նպատակով:

Այս նպատակներն իրենց հերթին կմեծացնեն Արցախում տեխնոլոգիական բիզնեսը զարգացնելու, տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում մրցունակ լինելու և դեպի ԼՂՀ ներդրումներ ներգրավելու հնարավորությունները: ԱՏՏԿ-ն կհամագործակցի նաև Արցախում գործող համալսարանների հետ: Կենտրոնի հիմնումը հանդիսանում է Արցախում ՏՏ ոլորտի զարգացման առաջնային խթան՝ երկրում ապահովելով աշխատատեղեր, որոնք կսահմանափակեն բնակչության արտագաղթն ու կնվազեցնեն գործազրկությունը։ 



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ