Ընթացիկ Նորություններ

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխություն

ՀՀ ֊ում գործող համալսարանները և հետազոտական ինստիտուտները հրավիրվում են մասնակցելու Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությանը:

STEP «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ 2018

13.11.2018

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին:

ՀՀ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԱՆԼԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՑԱՆՑԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համակարգում է Հայաստանի Հանրապետության գյուղերում անլար (Wi-Fi երթուղղիչ) ինտերնետ ցանցի սարքերի մատակարարման և տեղադրման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ։


Ծրագրի շրջանակում 2015թ․ հունվարի 1-ից ՀՀ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող թվով 344 գյուղական բնակավայրերի հանրային վայրերում (գյուղապետարանների, ակումբների, դպրոցների պատերին) տեղադրվել են անլար (Wi-Fi երթուղղիչ) ինտերնետ սարքեր, որոնցով տրամադրում է անվճար ինտերնետ։ 

 

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել ինտերնետային հասանելիությունը և բարձրացնել դրա կիրառելիության մակարդակը Հայաստանի գյուղական բնակավայրերում։

 

Հետևյալ հղմամբ կարող եք գտնել 344 գյուղերի ցանկը։



Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ