Ընթացիկ Նորություններ

Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ» 

 

Ունե՞ք նորարարական կամ գիտահետազոտական գաղափար։

Մասնակցե՛ք «Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ»-ին և ստացեք 800․000 ՀՀ դրամ մրցանակներից մեկը և ինկուբացիա անցնելու հնարավորություն՝ Ձեր գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու և արդյունքները առևտրայնացնելու նպատակով։

Ինժեներական քաղաքի մաքրուհիներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է մաքրուհիներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ

«Գրանատուս Վենչուրս»-ը Հայաստանի առաջին վենչուրային ընկերությունն է, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» շրջանակում՝ ՁԻՀ-ի կողմից իրականացվող «Սկսնակ և սկզբնական փուլի ֆինանսավորման հիմնադրամ» բաղադրիչի աջակցությամբ։

 

«Գրանատուս Վենչուրս»-ն ապահովում է ֆինանսավորում, խորհրդատվություն, ինչպես նաև տրամադրում է կապերի լայն ցանց Հայաստանում հիմնված կամ գործունեություն ծավալող տեխնոլոգիական նորաստեղծ և խոստումնալից ընկերություններին:


Հիմնադրամը ստեղծվել է 2013թ-ին երեք համահիմնադիրների՝ Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի, Սինգապուրում վենչուրային հիմնադրամների ղեկավար, հայկական ծագումով վենչուրային ներդրող Պիեր Հեննեսի և վենչուրային ձեռնարկատեր Երվանդ Սարգսյանի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության, ՀՀ, ՌԴ, ԱՄՆ և այլ երկրների մասնավոր հատվածների կողմից կատարված ներդրումների աջակցությամբ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտին: 

 

Հիմնադրամի գործունեության գլխավոր ուղղությունն է կատարել ներդրումներ տեխնոլոգիական և ինովացիոն ընկերություններում, որոնք արդյունավետ գործում են ինչպես առաջատար` ՏՀՏ (Ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ); ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա); մաքուր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Հիմնադրամը կատարում է ներդրումներ այն նորաստեղծ ընկերություններում, որոնք իրենց հիմնական գործունեությունն իրականացնում են Հայաստանում:

 

«Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» ավարտից հետո «Գրանատուս Վենչուրս»-ը շարունակում է իր գործունեությունը՝ առանց ՁԻՀ-ի մասնակցության։

 


Մանրամասն տեղեկությունների համար այցելեք` www.granatusventures.am



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ