Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) գիտական և կրթական հիմնադրամ է, որն առաջարկում է ՏՀՏ ոլորտի աշխատուժի վերապատրաստման դասընթացներ: Կենտրոնը հիմնադրվել է 2005թ.-ի օգոստոսին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Հայ Օգնության Ֆոնդի և Շիրակ Տեխնոլոգիաներ ՍՊԸ-ի համատեղ ջանքերով:
ԳՏՏԿ-ն ստեղծվել է զարգացնելու ՏՏ ոլորտի ներուժը Հայաստանի մարզերում, ինչը կօգնի ստեղծել ավելի մեծ թվով աշխատատեղեր և կնապստի տեղի մասնագետների ներուժի օգտագործմանը: Կենտրոնում առաջարկվող դասընթացները պատրաստում են բարձրակարգ մասնագետներ, որոնք կարող են աշխատել միջազգային ծրագրերում: ԳՏՏԿ-ն օգնում է զարգացնել ՏՏ ոլորտը Գյումրիում` օգտագործելով ուսուցման առաջադիմական մեթոդներ, ստեղծելով աշխատատեղեր:
Կենտրոնի նպատակն է.
- խթանել ՏՏ ոլորտի ընդլայնումը Երևան քաղաքից դեպի հյուսիսային շրջաններ և նպաստել ապակենտրոնացման գործընթացին,
- ձևավորել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքը հյուսիսային տարածաշրջանում,
- նպաստել աշխատատեղերի ստեղծմանը հյուսիսային տարածաշրջանում:
ԱՇԽԱՏՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
ԳՏՏԿ-ի ուսումնական ծրագրերում տարեկան ընդգրկվում են մոտ 40-50 ուսանողներ հետևալ երկու դասընթացների համար.
- «Համակարգչային ճարտարագիտություն», որտեղ շեշտը դրվում է վեբ տեխնոլոգիաների ուսուցման վրա և
- «Էլեկտրոնային սարքավորումների նախագծում», այդ թվում համակարգչային սարքավորումների և ծրագրային ապահովման թեմաներով դասընթացներ:
Դասընթացների մասնակցության համար ուսանողներն ընտրվում են երեք փուլով (նախնական ընտրություն հայտերի հիման վրա, քննություն և անհատական հարցազրույց): Դիմորդները հանձնում են մաթեմատիկայի, անգլերենի և ընդհանուր մտավոր զարգացածության գրավոր թեստեր: Վերջում ԳՏՏԿ-ի դասախոսները դիմորդների հետ անցկացնում են անհատական հարցազրույցներ:
Կենտրոնում գործում են երկու լաբորատորիաներ, այդ թվում՝ ՍԱՆ-ի ուսումնական լաբորատորիան: Այն համալրված է 20 ՍԱՆ համակարգիչներով, չորս աշխատակայաններով և չորս սերվերներով, որոնք ԳՏՏԿ-ին որպես նվիրատվություն տրամադրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Կենտրոնն ունի նաև գրադարան և չորս դասասենյակներ, որոնք ստացել է ՁԻՀ-ի, ՍԱՆ Մայքրոսիսթեմզ ընկերության և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության համատեղ իրականացրած ծրագրի շրջանակում:
Ամեն օր Երևանից Գյումրի են ժամանում առաջատար կրթական հաստատությունների և մասնավոր ընկերությունների բարձրակարգ մասնագետները՝ դասավանդելու շաբաթական վեց անգամ կազմակերպվող դասընթացներում: Ուսումնական բոլոր ծրագրերն անացկացվում են երկու տարի տևողությամբ: Այսօր շրջանավարտների 75%-ն աշխատանքի է անցել ՏՏ ոլորտում:
ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2009թ. հունվարին ԳՏՏԿ-ում հիմնադրվեց առաջին ինկուբացիոն կենտրոնը: Մինչ օրս Գյումրիում մասնաճյուղեր են բացել տարբեր ՏՏ ընկերությունները, որոնցում աշխատում են ԳՏՏԿ-ի շրջանավարտները.
- Ինստիգեյթ ՓԲԸ՝ համակարգչային սարքավորումների և ծրագրային ապահովման համատեղ մշակում
- ՓՈՒԼ ՍՊԸ՝ FPGA ծրագրավորում
- Շիրակ Տեխնոլոգիաներ ՍՊԸ՝ IP հեռախոսային և հեռահաղորդակցման ծառայություններ
- Սայմոթեք ընկերություն՝ տելեբժշկություն:
Ինկուբացիոն և աշխատուժի հմտությունների զարգացման գործունեության շրջանակում ԳՏՏԿ-ն համագործակցում է հետևյալ ընկերությունների և կազմակերպությունների հետ՝ Դ-Լինկ, Մայքրոսոֆթ Արմենիա, «Վիվա-Սելլ» ՄՏՍ, Օրանժ Արմենիա, Հայաստանի «Զբաղվածության Պետական Ծառյություն» գործակալություն, ԱՄՆ Խաղաղության կորպուս, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ), ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում»/CAPS ծրագիր, Հայ կրթական հիմնադրամ, «Դեպի Հայք» կազմակերպություն և նրա կամավորականները:
ԳՏՏ Կենտրոնին նվիրատվություն կատարելու մասին մանրամասն տեղեկությունների և կենտրոնի ուսումնական ծրագրերին ծանոթանալու համար այցելե՛ք www.gitc.am: