Ընթացիկ Նորություններ

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Impact Acceleration Program

 


EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝

C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։


Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։


Ծրագիրը միտված է Հայաստանում լուծելու սոցիալական ազդեցության ներդրումների ոլորտի երկու կարևոր խնդիր՝ նպաստել սոցիալական ձերնարկությունների/ստարտափների աճին, որպեսզի դառնան գրավիչ ներդրողների համար, և հասանելի դարձնել նման ներդրումները՝ կապելով ներդրողներին և ստարտափներին:


Ծրագիրը բազմափուլ նախաձեռնություն է, որը աջակցում է ստարտափներին՝ գաղափարի հստակեցումից մինչև ներդրում ներգրավում։


Մասնակիցները կստանան՝

  • Ինտենսիվ համագործակցային աշխատանք և մենթորություն՝ տեխնոլոգիական լուծման, բիզնես մոդելի և ազդեցության ձևավորման համար
  • Լաբորատոր և ենթակառուցվածքների հասանելիություն՝ Ինժեներական քաղաքի և տարածաշրջանային կենտրոնների միջոցով
  • Ներդրումային հնարավորություն՝ 30,000–100,000 ԱՄՆ դոլարի չափովՖոնդհայթայթման աջակցություն՝ կապեր ներդրողների և ֆոնդերի հետ


Ո՞ւմ համար է ծրագիրը՝

  • Վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափների համար, որոնք ունեն չափելի սոցիալական և/կամ բնապահպանական ազդեցություն և լուծում են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից (SDGs) որևէ մեկը: 


Հիմնական ուղղություններն են՝

  • Առողջապահություն, Կլիմա և շրջակա միջավայր, Գյուղատնտեսություն և ջուր, Էներգետիկա, Կրթություն, Ֆինանսական ներառություն, Կառավարում և Civic Tech, Տարածքային զարգացում, Անվտանգություն, Արտադրություն և Deep Tech։



Ի՞նչ կստանա ստարտափը՝

  • անհատական զարգացման ծրագիր` մենթորների և ոլորտային մասնագետների աջակցությամբ,
  • 30,000-ից մինչև 100,000 ԱՄՆ դոլարի ներդրման հնարավորություն՝ C-QUADRAT Ampega Սոցիալական ֆոնդի կողմից, որը ներդրումներ է կատարում այն ձեռնարկություններում, որոնք նպաստում են կրթության հասանելիությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, խոցելի խմբերի ներառմանը, առողջապահության հասանելիությանը, մարզերի զարգացմանը և ՄԱԿ-ի Կայուն զարգացման այլ նպատակների,   
  • Ֆոնդհայթայթման և վենչուրային ներդրումների ներգրավման աջակցություն՝ թիմերին կապելով տեղական և միջազգային վենչուրային ներդրողների, բիզնես հրեշտակների և սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդերի հետ:


Ծրագիրը կիրականացվի մինչև 2026թ-ի դեկտեմբեր՝ երկու փուլով։


Ծրագիրը կարևորում է ներառական մասնակցությունը և խրախուսում հատկապես կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների, երիտասարդ ձեռներեցների և խոցելի խմբերը ներկայացնող թիմերի ներգրավումը։ Հայտերը կգնահատվեն՝ ըստ սոցիալական ազդեցության, նորարարական ներուժի, տեխնիկական իրագործելիության և բիզնես մոդելի հստակության։


Մասնակցության պայմաններ՝

  • Գրանցված իրավաբանական անձ Հայաստանում (կամ գրանցման գործընթացում)
  • MVP կամ նախատիպի փուլ
  • Չափելի ազդեցություն
  • Նորարար տեխնոլոգիական լուծում
  • Պատրաստակամություն՝ բաժնեմասային ներդրում ընդունելու

 


Դիմելու կարգը


Հետաքրքրված ստարտափները պետք է լրացնեն առցանց հայտը։


Վերջնաժամկետը՝ 10-ը ապրիլի, 2026թ․


Ընտրված հայտատուներին կտեղեկացվի 2 շաբաթվա ընթացքում։

 


Հարցերի դեպքում՝

էլ․ փոստ՝ [email protected]

Հեռ․՝ +374 11 219797






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ