Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի մայիս 15-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Ինժեներական քաղաքի էներգետիկ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է էլեկտրասնուցման համակարգերի մասնագետ (էներգետիկ)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի մայիս 24-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Electric»:

ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Ելնելով Հայաստանում թվային ենթակառուցվածքի ստեղծման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունից՝ ՀՀ Կառավարությունը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը և Հյուլեթ Պակարդ ընկերությունը նախաձեռնեցին «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որի նպատակն է մեծացնել բնակչության կողմից համակարգիչների և արտոնագրված համակարգչային ծրագրերի օգտագործման մակարդակը՝ առաջարկելով մատչելի գներով ժամանակակից և հուսալի համակարգիչներ և ծրագրային ապահովում:


Ծրագրի տնտեսական և սոցիալական առաջնային նպատակներն են.

  • բարձրացնել Հայաստանում անհատական համակարգիչների և ինտերնետ կապի համատարած օգտագործման մակարդակը` մեծացնելով էլեկտրոնային ծառայություններից օգտվողների թիվը, ինչն իր հերթին հիմք կհանդիսանա կառավարության, գործարար շրջանակների, կրթական հաստատությունների և այլ կառույցների կողմից նոր էլեկտրոնային ծառայությունների ներդրման համար,
  • ձևավորել համակարգչային գրագիտությամբ աշխատուժ` զարգացնելով Հայաստանի բնակչության տարբեր տարիքային խմբերի կարողությունները,
  • զարգացնել Հայաստանի ՏՀՏ շուկան` խթանելով համակարգչային սարքավորումների և ծրագրային ապահովման տեղական արտադրության զարգացումը,
  • նվազեցնել Հայաստանում ոչ լիցենզիոն համակարգչային ծրագրերի օգտագործման մակարդակը` առաջարկելով նախապես տեղադրված լիցենզիոն ծրագրային փաթեթներ: 

Ծրագրի փորձնական փուլը հաջողությամբ ավարտվեց 2010թ.-ին, որն անցկացվեց ՀՀ Կառավարության, ՁԻՀ-ի, Հյուլեթ Պակարդ ընկերության, Յունիքոմպ ՓԲԸ-ի ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի համատեղ ջանքերով: Փորձնական փուլում Երևանում, Գյումրիում և Վանաձորում ընտրված մանրածախ վաճառքի կետերում իրականացվեց համակարգիչների և հարակից սարքերի վաճառք մատչելի պայմաններով հատուկ մշակված ֆինանսական մեխանիզմների շնորհիվ: 


Քանի որ ծրագիրն արդեն մեծ տարածում է գտել թե՛ Երևանում, թե՛ մարզերում, այժմ մշակվում է ծրագրի լայնածավալ իրականացման փուլը՝ համակարգիչների ձեռքբերումը բոլոր մարզերում հնարավոր դարձնելու համար: 2011թ. ծրագրին միացան ՀՀ Կենտրոնական բանկը, Համաշխարհային Բանկը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Մայքրոսոֆթ ընկերությունը, Օրանժ Արմենիա ընկերությունը և մի շարք բանկեր ու մատակարարներ: 2011թ. մայիսին ՁԻՀ-ը հայտարարեց բաշխման ցանցի ընդլայնման մասին, որը ՀՀ քաղաքացիներին թույլ կտա «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում ձեռք բերել սեղանի և դյուրակիր համակարգիչներ Օրանժ Արմենիա ընկերության բոլոր վաճառքի կետերում: Բացի այդ, ծրագրի շահառուները կստանան ինտերնետային կապի հատուկ առաջարկներ, ինչը ևս կնպաստի ինտերնետային կապի մատչելիության և բնակչության էլեկտրոնային ակտիվության մեծացմանը:


Կոնտակտային տվյալների և համակարգիչների մասնագրերի, գների և մանրածախ վաճառքի կետերի հասցեների մասին մանրամասն տեղեկատվության համար այցելե՛ք www.computerforall.am:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ