Ընթացիկ Նորություններ

Startup Olé կոնֆերանսի մասնակցության հայտեր ներկայացնելու հրավեր

07.03.2017

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ հրավիրում է ՏՏ շուրջ 10 հայաստանյան սթարթափերին մասնակցելու Startup Olé կոնֆերանսին:   

Աքսելերացիոն նոր ծրագիր հայկական ստարտափերի համար

01.03.2017

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը հոլանդական Crosspring աքսելերատորի հետ հայտարարում են համատեղ աքսելերացիոն ծրագիր հայկական ստարտափերի համար նախատեսված: 

Մեր կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ասպեկտ: Մեր նպատակն է՝ Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Մենք կարևոր մասնակցություն ունենք Հայաստանում էլեկտրոնային կառավարման զարգացման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացում: Մենք աշխատում ենք հայկական ՏՏ բրենդի ստեղծման և այն համաշխարհային առաջատար ՏՏ շուկաներում ներկայացնելու ուղղությամբ:


Մեր հայաստանյան և միջազգային գործընկերներն են ՀՀ Կառավարությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Մայքրոսոֆթ կորպորացիան, ՍԱՆ Մայքրոսիստեմսը, Հյուլեթ Պակարդը, Ինթել կորպորացիան, Համաշխարհային Բանկը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (CRDF Global), Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնը (Հնդկաստան), Կորեայի ՏՏ ոլորտի զարգացման ազգային գործակալությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և շատ այլ կազմակերպություններ:



Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ