Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 21-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Համայնքային սրճարան - տեխնոլոգիական հանդիպումների տարածք

Հայտարարություն

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքի (Community café / Technology meet-up space) օգտագործման հայտերի ընդունման

 

Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքը գտնվում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում և նախատեսված է ծառայելու ոչ միայն որպես զովացուցիչ ըմպլիքների և սուրճի մատուցման վայր, այլ նաև որպես միջավայրային, համայնքային և տեխնոլոգիական ակտիվության կենտրոն։  Տարածքի տրամադրման նպատակն է ձևավորել մասնավոր ընկերությունների աշխատակիցների, ուսանողների և այցելուների համար հարմարավետ միջավայր` ոչ պաշտոնական հանդիպումների, շփումների և հանգստի համար։

PMI SCIENCE R&D ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ PMI SCIENCE-Ի ՀԵՏ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը PMI Science-ի հետ համագործակցության շրջանակում 2018թ-ից իրականացնում է Հայաստանում հետազոտությունների ու մշակումների (R&D) էկոհամակարգի զարգացման մի շարք ծրագրեր։ Հայաստանում հետազոտական ինստիտուտների ու համալսարանների զարգացման աջակցություն տրամադրող այսպիսի ծրագրերի առկայությունը էական դեր է խաղում գիտական տարբեր բնագավառներում զգալի աճ գրանցելու ուղղությամբ, ինչպիսիք են օրինակ՝ կիրառական մաթեմատիկա ու ֆիզիկա, բիոինֆորմատիկա, բիոտեխնոլոգիաներ, կենսաբժշկություն, տվյալագիտություն, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, արդյունաբերական և համակարգային ինժեներություն, նյութագիտություն և այլն։

 

ՁԻՀ և PMI Science hամագործակցության ներքո կարևորվում է գիտական համայնքի շրջանում համագործակցության մթնոլորտի ձևավորումը, տարբեր միջոցառումների միջոցով շփումը տեղի և արտասահմանի գիտնականների միջև, ինչպես նաև նոր գիտական և կրթական նախաձեռնությունների ստեղծումը։

 

Մասնավորապես իրականացվում են հետևյալ ծրագրերը՝

  • Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր,
  • Ասպիրանտների աջակցության ծրագիր,
  • ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագի,
  • ԵՊՀ «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագիր,
  • Գիտական ինկուբացիայի ծրագիր,
  • «Հրավիրյալ հետազոտողներ» ծրագիր,
  • Դասընթացներ, համաժողովներ, դասախոսություններ և հանդիպումներ և այլն։

 

Ցանկանո՞ւմ ես առաջինը տեղեկանալ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասին: Բաժանորդագրվի՛ր մեր շաբաթական տեղեկագրին՝

 



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ