Ընթացիկ հայտարարություններ

Հիշեցում: Web Marketing, Human Resources Management և 3DsMax

24.05.2013

Հիշեցնում ենք, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում  կիրականացվեն հետևյալ նոր դասընթացները` ...

“3DS MAX ԳՐԱՖԻԿԱ & ԱՆԻՄԱՑԻԱ” դասընթաց

22.05.2013
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են “3DS MAX ԳՐԱՖԻԿԱ & ԱՆԻՄԱՑԻԱ” դասընթացի մեկնարկը ս./թ. հունիսի 11-ից ...

ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
  

Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնների ցանցը տեղական ՏՏ համայնքներին տրամադրում է ծրագրեր և ծառայություններ` աշխատուժի հմտությունների զարգացման, աշխատատեղերի ստեղծման, տեղական սկսնակ ընկերությունների ստեղծման և զարգացման, նորարարության ամրապնդման և մրցակցության բարելավման նպատակով:


Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնը, որը 2011թ.

հիմնադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության

  



(USAID), Մայքրոսոֆթ կորպորացիայի և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի համատեղ ջանքերով, այժմ միանում է ՏՏ ոլորտում նորարարության ընդլայնման և զարգացման համաշխարհային ցանցին:


Կենտրոնը նորարարական և արդյունավետ մոտեցում է ցուցաբերում ՏՏ ոլորտի բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններում գործարար կարողությունների և տեխնոլոգիական մասնագետների հարակից հմտությունների զարգացման հարցում, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների և ռեսուրսների տրամադրմամբ օգնում է կրթական հաստատություններին ուսուցանելու նոր գիտելիքներ՝ շուկայի ներկայիս և ապագա պահանջները բավարարելու համար:


Կենտրոնը նախաձեռնում, կազմակերպում և իրագործում է տարբեր ծրագրեր և միջոցառումներ.

  • Ծրագրեր, որոնք օժանդակում են տարբեր ոլորտներում նորարարական ՏՏ լուծումների ներդրմանը,
  • Մրցույթներ, որոնք խրախուսում են մասնագետներին կիրառելու իրենց երևակայությունը, կիրքն ու ստեղծագործական ունակությունները նորարարական տեխնոլոգիական ծրագրերի ստեղծման համար,
  • Դասընթացներ, որոնք նպաստում են որակյալ աշխատուժի մասնագիտական զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը,
  • Ռեսուրսների և ենթակառուցվածքի տրամադրում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին, մասնագետներին և ուսանողներին՝ ստեղծելով հնարավորություն օգտվելու նորագույն գործիքներից ու տեխնոլոգիաներից:

Microsoft BizSpark


BizSpark-ը նորարարական ծրագիր է, որը միավորում է սկսնակ ընկերություններին և ձեռնարկատիրական ու տեխնոլոգիական համընդհանուր ռեսուրսները մեկ միջավայրում` նպատակ ունենալով աջակցել նոր սերնդի մեծ ներուժ ունեցող սկսնակ ընկերություններին և նպաստել նրանց հաջողությանը: 


Մրցույթներ


Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնը հովանավորում է

«Երևակայության գավաթ» և Փոքր դրամաշնորհների մրցույթները, որոնք

  

Մայքրոսոֆթի գործիքների ու տեխնոլոգիաների կիրառմամբ անցկացվող ուսանողական մրցույթներ են: Այս մրցույթները խրախուսում են երիտասարդներին գործի դնել իրենց երևակայությունը, կիրքը և ստեղծագործական միտքը՝ նորարարական տեխնոլոգիական ծրագրեր ստեղծելու համար, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ և կարևոր խնդիրների լուծմանը:


Դասընթացներ


Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնն իրականացնում է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ), աշխատանքային ընդհանուր հմտությունների և գործարար կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, ինչպես նաև ՏՏ սկսնակ ընկերություններին, մասնագետներին և ուսանողներին տրամադրում է անհրաժեշտ ենթակառուցվածք՝ նորագույն գործիքներից ու տեխնոլոգիաներից օգտվելու համար:


Ռեսուրսներ և ենթակառուցվածք


Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնը ՏՀՏ ոլորտի ՓՄՁ-ներին և սկսնակ ընկերություններին տրամադրում է անհրաժեշտ ռեսուրսներ և ենթակառուցվածք. համաժողովների անցկացման հնարավորություն, գրադրան, լաբորատորիաներ, ոլորտի առաջատար մատակարարների կողմից տրամադրվող նորագույն տեխնոլոգիաներով և ծրագրային ապահովմամբ հագեցած պրոֆեսիոնալ սարքավորումներ՝ այդպիսով աջակցելով նոր գաղափարների ձևավորմանն ու շահութաբեր գործարար լուծումների մշակմանը:


Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.micarmenia.am:



Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Ռեսուրսներ | Նորություններ | Հայտարարություններ | Կապ