Ընթացիկ Նորություններ

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

STEP from Idea to Market grant competition 2017

15.09.2017

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին: Մրցույթի նպատակն է՝ ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող հետևյալ ոլորտներում՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ  /ՏՀՏ/, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաների նորարաություններ:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը  ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով: Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:


Խորհրդի խնդիրներն են աջակցել`

  • տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը կյանքի բոլոր ոլորտներում
  • կայուն և գործունեության համար նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորմանը
  • տեղեկատվական տեխնոլոգիաների մասսայականացմանը
  • Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը` ուղղված գիտության, կրթության և արդյունաբերության վերացմանը համաշխարհային շուկայում մրցունակ և ներդրումների համար բարենպաստ ոլորտի
  • գործարարության և նորարարության խթանմանը
  • տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը, նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:


Խորհուրդը`

  • աջակցում է ոլորտի ներդրումներին և նպաստում գործարարությանը խոչընդոտող վարչարարական արգելքների վերացմանը
  • աջակցում է գործարարների կողմից բարձրացված հարցադրումների և խնդիրների լուծմանը
  • ստեղծում է աշխատանքային խմբեր` խորհրդի որոշումների իրականացման, նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի ընթացիկ գործունեության ապահովման համար
  • քննարկում և հաստատում է աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները
  • սահմանված կարգով պետական կառավարման համապատասխան մարմինների միջոցով առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող օրենսդրության վերաբերյալ
  • խորհուրդն իր որոշումներին համապատասխան կարող է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների քննարկմանը
  • օժանդակում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետության տեղեկատվական տեխնոլոգիաների քաղաքականության մշակման հարցում
  • հանդես է գալիս որպես միջանկյալ օղակ պետական մարմինների և գործարարների միջև:

 

Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն չորս ամիսը մեկ անգամ:

Խորհրդի քարտուղարությունը հանդիսանում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: 


Խորհրդի քարտուղարությունը`

  • նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում է նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին
  • հետևում է խորհրդի որոշումների կատարմանը
  • խորհրդին է ներկայացնում ստացված առաջարկությունները` Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը խոչընդոտող հարցերի վերաբերյալ
  • ապահովում է խորհրդի գործունեության և արդյունքների վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն
  • տեղեկատվություն է տրամադրում պետական նշանակության ծրագրային միջոցառումների, կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին
  • կազմակերպում է հանդիպումներ գործարարների և պաշտոնատար անձանց միջև
  • արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծեր
  • խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները ուղարկում է համապատասխան նախարարություններ, գերատեսչություններ և շահագրգիռ կազմակերպություններ:

 

Խորհուրդն ունի հինգ աշխատանքային  խմբեր (ԱԽ)` 

  • «Ռազմավարական քաղաքականության» հարցերով ԱԽ
  • «Ինովացիոն ենթակառուցվածքներ և մարզային զարգացումներ» հարցերով ԱԽ
  • «Կրթական, գիտահետազոտական և լեզվամշակութային» հարցերով ԱԽ
  • «Ներդրումների և անդրազգային կորպորացիաների ներգրավման» հարցերով ԱԽ
  • «Բիզնես միջավայրի զարգացման և ֆինանսական» հարցերով ԱԽ


    Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք http://itdsc.am  


Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ