|
|

ICT STAT ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ICT Stat-ը էլեկտրոնային վիճակագրության եզակի համակարգ է տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և կառավարման համար: Այն Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերություններին հնարավորություն է տալիս առցանց ուղարկել օրենքով պահանջվող վիճակագրական վերլուծության համար անհրաժեշտ տվյալներն ու հաշվետվությունները: Համակարգն ունի տնտեսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու և ուղարկելու պարզ և մատչելի մեխանիզմ, որը միաժամանակ հանդիսանում է ընկերությունների գործունեության և ոլորտի վերլուծության արդյունավետ գործիք:
ICT Stat համակարգն ստեղծվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ), Էլեկտրոնային բովանդակության հայկական ասոցիացիայի (ԷԼԲԱ) և Եռաչափ մոդելավորման ասոցիացիայի համատեղ ջանքերով՝ էլեկտրոնային կառավարման խթանման ռազմավարության և տնտեսական գործունեության հաշվետվողական մեխանիզմների կատարելագործման ծրագրերի շրջանակում: Ծրագրի նպատակներն են.
- Հայաստանի ՏՀՏ ընկերությունների ընդհանուր տվյալների շտեմարանի (վարչական ռեգիստր) ստեղծում, որը կպարունակի ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն և թույլ կտա կատարել ոլորտի և ընկերությունների գործունեության արդյունավետ վերլուծություն (ներառյալ պատմական և համեմատական վերլուծությունը),
- տնտեսական գործունեության մասին հաշվետվությունների ներկայացման կատարելագործված մեխանիզմների մշակում հայկական ՏՀՏ ձեռնարկությունների համար,
- ոլորտի վերլուծության և վիճակագրական տվյալների բարձր հուսալիության ապահովում տնտեսական գործունեության հաշվետվողականության համակարգի թափանցիկության և ճշգրիտ տվյալների ստացման միջոցով:
ICT Stat համակարգը գործարկվել է 2009թ.-ին: Այդ ժամանակվանից Հայաստանի ավելի քան 50 առաջատար ՏՀՏ ընկերություններ գրանցվել են համակարգում, որոնց թվում են Արմինկո, Բի-Լայն, Յունիքոմպ, Սորսիո և այլ ընկերություններ: Համակարգը միաժամանակ հիմք կծառայի Հայաստանի տնտեսության մյուս ոլորտների համար՝ մշակելու էլեկտրոնային վիճակագրական համակարգեր:
«ICT STAT» համակարգի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.ictstat.am:
|
|
|
|