Ընթացիկ Նորություններ

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Ճարտարապետական նախագծերի ծառայություն - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում, փնտրում է որակավորված ճարտարապետական նախագծերի ծառայություն մատուցող կազմակերպությունների՝ հաբի նախագծա-նախահաշվային փաթեթի և 3D մոդելի մշակման նպատակով: 

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

 

 

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն

«Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն»-ի նպատակը գերժամանակակից հարմարությունների և արդի ծրագրային ապահովման միջոցով ՏՏ ոլորտում կրթական և հետազոտական ծրագրերի, բիզնես նախագծերի զարգացման աջակցումն ու ամրապնդումն է: ISTC կենտրոնը ստեղծվել է 2015 թվականին, ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, IBM-ի և Երևանի պետական համալսարանի համատեղ ուժերով: 

 

ISTC- ի առաքելությունն է զարգացնել և ամրապնդել ՏՏ ոլորտում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական կարողությունները, կրթական ոլորտում խորացնել հետազոտական ներուժը, ինչպես նաև ստեղծել բարենպաստ միջավայր կայուն բիզնեսի զարգացման համար:

 

ISTC-ի հիմնական մարտահրավերներն են՝

  • ՏՏ ուսումնական պլանի արդիականացում Հայաստանի առաջատար բուհերում
  • Ֆակուլտետների որակավորման բարձրացում
  • Հայաստանի ՏՏ ոլորտում որակյալ աշխատուժի ավելացում 
  • Տեխնոլոգիական ստարտափների քանակի ավելացում
  • Հայաստանում տարվա կտրվածքով կատարվող ներդրումների ծավալի ավելացում

Չնայած նրան, որ կենտրոնը գտնվում է Երևանի պետական համալսարանում, բոլոր ռեսուրսները, ներառյալ IBM ակադեմիական նախաձեռնության դասընթացներն ու վիրտուալ գրադարաններից օգտվելու հնարավորությունը, ISTC կենտրոնի ծրագրային և նյութատեխնիկական միջոցները, ինչպես նաև կենտրոնի թիմի և IBM- ի փորձագետների աջակցությունը հասանելի են պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև Հայաստանի բոլոր համալսարանների ուսանողների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար:

 

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.istc.am

 


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ