Ընթացիկ հայտարարություններ

ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ: C# Մակարդակ 1

19.06.2013

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը բացառիկ հնարավորություն է ընձեռում ՏՏ ոլորտի ուսանողներին և շրջանավարտներին: Միայն այս ամառ Դուք հնարավորություն ունեք մասնակցելու C# ԱՆՎՃԱՐ դասընթացի ...

Ինովացիոն Ճամբար

17.06.2013

«Ինովացիոն Ճամբար»

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է ամառային ճամբար ինովացիոն ոլորտում նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդների համար ...

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳԵՐ

Բազմաթիվ այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ ՁԻՀ-ի առաքելությունն է նաև՝ կատարել ՏՏ ոլորտի հետազոտություն և պատրաստել առանձնակի հետաքրքրություն ունեցող տեղեկատվական հոդվածներ, որոնք տպագրվում և հրապարակվում են ՏՏ համայնքի և հանրության համար: Տպագրվող նյութերը ներկայացնում են ոլորտի ձեռքբերումներն ու առկա հիմնահարցերը, հայ և օտարերկրյա ընթերցողին լուսաբանում են Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները: 


Հայաստանի ՏՏ ոլորտի վերաբերյալ հրապարակումները ՁԻՀ-ի տարիների գործնական աշխատանքի արդյունք են, որը ՁԻՀ-ն իրականացնում է իր հիմնադրման օրվանից՝ սկսած 2002թ.-ից: ՁԻՀ-ի առավելությունն այն է, որ հիմնադրամը խորապես ներգրավված է ՏՏ ոլորտում և ունի երկարատև աշխատանքային կապեր ոլորտի թե՛ մասնավոր ընկերությունների, թե՛ ղեկավարների և թե՛ ՏՏ մասնագետների հետ: Այս կապերը ՁԻՀ-ին եզակի հնարավորություն են ընձեռում՝ բացահայտելու և վերլուծելու ոլորտի հիմնահարցերն ու ուղղվածությունը: ՁԻՀ-ի առաքելությունն է՝ կիսել այս արժեքավոր ուսումնասիրության ու վերլուծության արդյունքները՝ այդպիսով նպաստելով ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը: Հուսով ենք, մեր կայքի «Ռեսուրսներ» էջում տեղադրված նյութերը հետաքրքիր և օգտակար էին Ձեզ համար:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ 


 Այս հետազոտությունը ՏՏ ոլորտի պարբերական հարցումների և ուսումնասիրությունների  արդյունք է, որոնք ՁԻՀ-ն իրականացնում է՝ սկսած 2003թ.-ից: Հետազոտության մեջ  շոշափվում են ոլորտի համար կարևոր հիմնահարցեր` պատմական նախադրյալները,  ոլորտի նկարագրությունը, գիտահետազոտական աշխատանքը, կառավարման մեթոդները,  հեռահաղորդակցության ոլորտը, կարևոր փաստեր ոլորտի զարգացման կանխատեսվող ցուցանիշների մասին, քաղաքականությունը և կրթական համակարգը: Հավելվածները ներկայացնում են ոլորտի վիճակագրությունը , տեղեկատվություն գործարար միջավայրի մասին և այլ տեղեկություններ:


Ոլորտի հետազոտությունը անգլերեն կամ հայերեն ներբեռնելու համար այցելե՛ք www.eif.am/eng/resources/report-on-the-state-of-the-industry:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ


Ամեն տարի ՁԻՀ-ը հրապարակում է «Հայաստանի ՏՏ ընկերությունների ուղեցույցը», որը տրամադրում է մանրամասն տեղեկատվություն Հայաստանի ՏՏ ոլորտում գործող ընկերությունների մասին: Ուղեցույցը ներկայացվում է միջազգային ցուցահանդեսներում և ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում տեղի ունեցող բազմաթիվ կարևոր միջոցառումներում:


Ուղեցույցը հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայաստանում  գործող ՏՏ ընկերությունների կարողություններին, նրանց կողմից առաջարկվող ապրանքներին ու ծառայություններին: Ընկերությունների ցանկը ներկայացված է այբբենական կարգով և ըստ իրենց մասնագիտացման ու գործունեության ուղղության: Յուրաքանչյուր ընկերության մասին նկարագրությունը ներառում է տեղեկատվությունընդհանուր գործունեության, տրամադրվող ծառայությունների և արտադրանքի մասին, ինչպես նաև ընկերությունների կոնտակտային տվյալները:


Ուղեցույցը կարևոր և արժեքավոր ռեսուրս է թե՛ միջազգային, թե՛ հայաստանյան ձեռնարկությունների և անհատների համար, ովքեր հետաքրքրված են բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում և հայկական ՏՏ ոլորտում: Հայաստանյան բոլոր ՏՏ ընկերություններին հրավիրում ենք համագործակցության:


Ձեր ընկերության մասին տեղեկատվությունը «Հայաստանի ՏՏ ընկերությունների ուղեցույցում» տեղադրելու համար կարող եք դիմել՝


Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ

Հեռ.՝ +374 10 219797

Էլ.փոստ՝ info@eif.am:


Հայաստանի ՏՏ ընկերությունների ուղեցույցը կարող եք գտնել ասյտե՛ղ www.eif.am/eng/resources/it-companies-guide:



Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Ռեսուրսներ | Նորություններ | Հայտարարություններ | Կապ