Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Նորություններ

21.11.2014

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն աջակցում է Երևանի պետական համալսարանին և Թիֆլիսի պետական համալսարանին՝ կազմակերպելով նրանց համար վիդեոդասընթացներ: 

19.11.2014

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը մեկնարկել են «Միասին հանուն փոփոխության» նոր ծրագիրը, որի  նպատակն է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ: 

13.11.2014

IBM Նորարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Datamotus-ը հայտարարում են նոր դասընթաց‹‹IBM SPSS›› թեմայով, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը: 

12.11.2014

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, mLab ECA-ի հետ համատեղ, առաջին անգամ կիրականացնեն “Python Ծրագրավորում” թեմայով  սեմինար:Սեմինարը կիրականացվի նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին: 

11.11.2014

Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ ամենամեծ տեխնոլոգիական մրցույթը՝ Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ը, որն այս տարի ուներ մասնակիցների աննախադեպ քանակ:

11.11.2014

Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ գործարարների և ներդրողների համար նախատեսված #ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը, որի կազմակերպիչներն էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն ու USAID REG ծրագիրը, գործընկերները՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը և Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ: 

07.11.2014

Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի ամենամեծ տեխնոլոգիական իրադարձությանը՝ #ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը, որի նպատակն է ոգեշնչել ՏՏ մասնագետներին և երիտասարդ ձեռներեցներին զարգացնել ստեղծարար միտքը, բացահայտել նորարար գաղափարներ, փոխանակել արժեքավոր գիտելիքներ և փորձառություն: 

30.10.2014

Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կիրականացնի մոբայլ ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրաֆիկական դիզայնի և բիզնեսի վերաբերյալ նոր դասընթացներ: 

23.10.2014

Համաշխարհային բանկի ‹‹Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու›› հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 

22.10.2014

Հոկտեմբերի 19-ին կայացավ ‹‹Անկախության գավաթ 2014››  ծրագրավորման թիմային օլիմպիադան, որի կազմակերպիչներն էին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և ՕՕՕ “OMD”  ընկերությունը: 



<<    <   20  21  22  23  24  25  26  27  28  29  30     >    >>


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ