Ընթացիկ Նորություններ

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


Նորություններ

23.09.2014

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայանալիք ԱրմԹեք`14 Հայաստանի  Բարձր տեխնոլոգիաների hամաժողովին ներկա կլինեն ավելի քան 200 մասնակիցներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, ԱՊՀ և այլ երկրներից: 

16.09.2014

Սեպտեմբերի 16-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) ներկայացրեց IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերը համալսարանի բարձր կուրսերի ուսանողներին և դասախոսական կազմին: 

13.09.2014

Սեպտեմբերի 13-ին կայացավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:  

12.09.2014

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հոկտեմբերին մեկնարկում են Նախագծերի Կառավարում թեմայով 2 դասընթաց՝ «Նախագծերի կառավարում՝ հիմնական գործիքները և մեթոդները» և «Նախագծերի ռազմավարական կառավարում PMI® (PMBOK®)»: 

09.09.2014

Նոր ուսումնական տարվա ընթացքում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) ակտիվ համագործակցում է  բարձրագույն կրթական հաստատությունների հետ: Սեպտեմբերի 8-ից ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի, Վանաձորի մասնաճյուղի և Շիրակի Տարածաշրջանային Պետական Քոլեջի Մեխանիկայի, էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ոլորտի դասընթացները կանցկացվեն տեխնոպարկի ինժեներական լաբորատորիաներում:

05.09.2014

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա ԱրմԹեք 2014 համաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ին, Նյու Յորք քաղաքի “TKP" համաժողովների կենտրոնում` «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո: Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը:

01.09.2014

Սեպտեմբերին համակարգչային և բջջային խաղերի ոլորտը կհամալրվի "Fashion Girl 2" խաղով, որը նախագծում է հայկական Նեյքո Գեյմզը սկսնակ ընկերությունը: "Fashion Girl 2"-ում խաղացողը ստանձնում է մոդելի դեր, կարող է զգեստափոխվել, գնալ գեղեցկության սրահ, դիմահարդարվել, գնումներ կատարել:

29.08.2014

Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Դասընթացներ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ համար» առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ:

29.08.2014

ՀՀ ֆինանսների նախարարության ‹‹Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն›› պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դասընթացներ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ համար›› առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ:  

22.08.2014

 

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը կազմակերպել են Java և Web ծրագրավորման դասընթացներ սկսնակների համար: 

<<    <   21  22  23  24  25  26  27  28  29  30  31     >    >>


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ