Ընթացիկ Նորություններ

Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ» 

 

Ունե՞ք նորարարական կամ գիտահետազոտական գաղափար։

Մասնակցե՛ք «Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ»-ին և ստացեք 800․000 ՀՀ դրամ մրցանակներից մեկը և ինկուբացիա անցնելու հնարավորություն՝ Ձեր գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու և արդյունքները առևտրայնացնելու նպատակով։

Ինժեներական քաղաքի մաքրուհիներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է մաքրուհիներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Նորություններ

23.10.2014

Համաշխարհային բանկի ‹‹Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու›› հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 

22.10.2014

Հոկտեմբերի 19-ին կայացավ ‹‹Անկախության գավաթ 2014››  ծրագրավորման թիմային օլիմպիադան, որի կազմակերպիչներն էին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և ՕՕՕ “OMD”  ընկերությունը: 



21.10.2014

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը՝  Մայքրոսոֆթ ընկերության, Հայաստանում ԱՄՆ զարգացման գործակալության հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթի մեկնարկը: 

18.10.2014

Հոկտեմբերի 19-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում կկայանա ամենամյա ծրագրավորման թիմային օլիմիպիադան՝ ‹‹Անկախության գավաթը››, որը նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին: 

14.10.2014

Հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 7-ը կիրականացվի ‹‹IBM Storwize V7000 տվյալների պահպանման համակարգեր›› թեմայով ուսումնական դասընթաց, որի արդյունքում մասնակիցները պատկերացում կկազմեն տվյալների պահպանման համակարգերի, ՏՊՀ-ների հիմնական բաղադրիչների, սերվերների միացման տեխնոլոգիաների մասին:

13.10.2014

Հոկտեմբերի 21-ին, 23-ին և 25-ին կկայանա ուսումնական դասընթաց ‹‹BladeCenter համակարգերի տեղակայում և ադմինիստրավորում›› թեմայով: Դասընթացի շնորհիվ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթացնելու IBM BladeCenter համակարգերի հիմնադրույթներին ու օգտագործմանը:

08.10.2014

Հայաստանում առաջին անգամ անցկացված Seedstars Երևան սթարթափերի մրցույթի հաղթող ճանաչվեց Սոլո Լըրն (Solo Learn) թիմը, որոնց ստեղծած ինտերակտիվ ու խաղարկային կրթական պլատֆորմում օգտատերը կարող է առցանց մասնակցել և´ դիմահարդարման և´ HTML-ի դասընթացներին: 

06.10.2014

ՀՀ կառավարությունը և Մայքրոսոֆթ ընկերությունը Նյու Յորքում անցկացված Բարձր տեխնոլոգիաների ամենամյա յոթերորդ ԱրմԹեք 2014 համաժողովի շրջանակներում Փոխըմբռնման նոր հուշագիր ստորագրեցին: 

03.10.2014

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած ArmTech-2014 համաժողովի շրջանակներում Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունը` «Գրանատուս Վենչուրսը», պայմանագիր է ստորագրել SoloLearn ընկերության հետ:

01.10.2014

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած ArmTech-2014 համաժողովի շրջանակներում Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունը` «Գրանատուս Վենչուրսը», պայմանագիր է ստորագրել WiCastr ընկերությունների հետ:

<<    <   19  20  21  22  23  24  25  26  27  28  29     >    >>


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ