Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Նոր դասընթաներ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում

30.10.2014

 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը նոյեմբեր ամսվա ընթացքում կիրականացնի նոր դասընթաներ

 

Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կիրականացնի մոբայլ ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրաֆիկական դիզայնի և բիզնեսի վերաբերյալ նոր դասընթացներ:

 

Մոբայլ ծրագրավորմամբ հետաքրքրված անձնինք հնարավորություն կունենան յուրացնել IPhone և Android ծրագրավորման յուրահատկությունները, բիզնես դասընթացներով հետաքրքվածները կկարողանան համալրել իրենց գիտելիքները Նախագծերի կառավարման, Բրենդի կառավարման, Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, Փոփոխությունների և ռազմավարական կառավարման, ինչպես նաև այլ նոր դասընթացների միջոցով:

 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն առաջին անգամ կիրականացնի նաև Python Ծրագրավորման դասընթաց, ինչպես նաև կշարունակի Java և Web Ծրագրավորման վերաբերյալ դասընթացները: Գրաֆիկական դիզայնի մասնագետների համար կենտրոնը կիրականացնի 3DS MAX՝ Գրաֆիկայի և անիմացիայի,  Խորացված Adobe Photoshop-ի և Corel Draw՝ Գրաֆիկական դիզայնի դասընթացներ: Դասընթացների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք հետևել այս հղմանը:

 

‹‹Յուրաքանչյուր տարի մեր կենտրոնում պատրաստվում և վերապատրաստվում են տարեկան մոտ 500 մասնագետներ, ովքեր այնուհետև, իրենց որակավորման համապատասխան,  հեշտությամբ գտնում են աշխատանք տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններում: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է սկսել իր կարիերայի ուղին ՏՀՏ ոլորտում կամ ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, ապա կարող է համագործակցել կենտրոնի հետ››,- նշում  է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը:

 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի և C-DAC կենտրոնի կողմից: Կենտրոնը գործում է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ՏՏ ոլորտի նեղ մասնագիտական դասընթացներ, իրականացնում գիտահետազոտական աշխատանքներ և այլն: 






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ