Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Հայաստանը՝ unBound Digital 2014 տեխնոլոգիական համաժողովում

25.11.2014

 

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է unBound Digital 2014 միջազգային տեխնոլոգիական համաժողովին

 

Լոնդոնում ընթանում է unBound Digital 2014 միջազգային համաժողովը, որին առաջին անգամ մասնակցում են հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերությունները՝ հանդես գալով երկիրը ներկայացնող ընդհանուր տաղավարով: Մասնակիցների թվում են Wicastr, SoloLearn, AVT Mobile, Instigate, Agnian, menu.am, Lionsharp, Twenty Something London, News Deeply, Gitoon կազմակերպությունները:

 

Հայկական սկսնակ կազմակերպությունների մասնակցությունը միջոցառմանը համակարգում և կազմակերպում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը՝ Գրանատուս Վենչուրս ընկերության հետ համատեղ՝ նպատակ ունենալով աջակցել սկսնակ ընկերություններին, հնարավորություն ընձեռել ներկայանալ միջազգային ասպարեզում, ձեռք բերել նոր գործընկերներ ու ներդրողներ, զարգացնել իրենց նախագծերը:

 

Տեղեկացնենք, որ unBound Digital միջոցառումը համախմբում է թվային աշխարհի առաջնորդներին և սկսնակներին: Այս տարի այն միավորում է 800 ձեռներեցների, ներդրողների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների և սկսնակ կազմակերպությունների: unBound Digital 2014-ն ունի պատվիրակություններ Չեխիայից, Լիտվայից, Էստոնիայից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից, Հայաստանից և Սինգապուրից:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ