Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գիտական ինկուբացիոն ծրագիր 2021

 

Ուրախությամբ հայտարարում ենք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի /ՁԻՀ/ կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիոն ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել գիտնականներին, մասնագետներին, ընկերություններին և հետազոտական ինստիտուտներին` նորարար գաղափարներ, վարկածներ առաջ քաշելու և բեկումնային գիտական արդյունքների վրա հիմնված ձեռնարկատիրական սուբյեկտների ստեղծման գործընթացն ուղղորդելու համար: Ավելին՝ ծրագիրը նպատակ ունի հետամուտ լինել նորարարական ուղիներին, որոնք խոստումնալից են և միտված են  մարդկության ընդհանուր բարեկեցության ապահովմանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2021թ.

 

Սիրով հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության հետազոտական ինստիտուտների և բուհերի հետազոտական թիմերին ներկայացնելու իրենց առաջարկները Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին, որն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն տարբեր հետազոտական թիմերին՝ ներքոհիշյալ գիտական ուղղություններում։ 2018 թվականից 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 45 հետազոտական թիմեր արդեն դարձել են ծրագրի շահառուներ՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021

 

Սիրով հրավիրում ենք ՀՀ բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտներին դիմելու Ասպիրանտների աջակցության 2021 թվականի ծրագրին:  Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ 2018թ-ից 11 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 30 ասպիրանտներ արդեն ներգրավվել են ծրագրում՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ, հայտարարում են «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթ, որի նպատակն է աջակցել հայաստանյան թիմերին և ընկերություններին, որոնք աշխատում են նորարարական տեխնոլոգիական լուծումների վրա՝ հեղափոխելով տնտեսության ավանդական ոլորտները:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԴՐՈՇԻՆ» խորագրով մրցույթի

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Դրոշի հավատարմության խոստման մրցույթ:

Մրցույթի նպատակն է՝ հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում հնչեղություն հաղորդել  պետականության խորհրդանիշների կարևորությանը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

NVIDIA DLI-ը և ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում են մասնակցելու «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» դասընթացին։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն՝ 2021-2022թթ․ ուսումնական տարվա համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ)` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), ISTC հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն 2021-2022թթ․ ուսումնական տարվա համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ինժեներական քաղաքի հողի բարեկարգում և ենթակառուցվածքների կառուցում» ենթածրագրի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի (ԲՍԿՊ) վերաբերյալ հանրային խորհրդակցության

<<    <   3  4  5  6  7  8  9  10  11  12  13     >    >>


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ