Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի օգոստոսի 11 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /15.06.2021/


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ։

 

Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել մարզերում (Երևանից առնվազն 50 կմ հեռավորությամբ) գործող Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ընկերություններին և թիմերին՝ զարգացնել իրենց նորարարական արտադրանքն ու լուծումները,  ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։

 

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաև փորձառու մենթորների հետ, որոնց աջակցությամբ կստանան ծրագրերի ներկայացման, ֆինանսներ և ներդրումներ, միջազգային պատվիրատուներ և գործընկերներ ներգրավելու հմտություններ։

 

Ծրագրով տրամադրվող համաֆինանսավորման գումարը սույն հայտարարության շրջանակում իրականացվող Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի համար չպետք է գերազանցի  7.800.000 ՀՀ դրամ։

 

Ընդ որում՝ դրամաշնորհը կտրամադրվի ծրագրի ներկայացված բյուջեի 85%-ի չափով, իսկ մնացած 15%-ը պետք է կազմի ընկերության կողմից տրամադրվող համաֆինանսավորումը

 

Սույն հայտարարության շրջանակում իրականացվող մրցույթի ներքո Դրամաշնորհային ծրագրերի տևողությունը 6 ամիս է:

 

Բոլոր մասնակիցները պետք է բավարարեն Դրամաշնորհային ծրագրի գործառնական ձեռնարկի պայմաններին և առաջնորդվեն դրանում բերված ընթացակարգերով ու պահանջներով՝ հաշվի առնելով սույն հայտարարությամբ սահմանված պայմանները։

 

Հետևյալ հղումներով կարող եք ներբեռնել Դրամաշնորհային ծրագրի  Գործառնական ձեռնարկը , Հայտաձևը և  Բյուջեի ձևանմուշը։

 

 

«Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրին դիմելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ. փոստի հասցեով՝ 

մինչև 2021թ-ի հուլիսի 18-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։

 

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել միաժամանակ՝ հայերենով և անգլերենով:

 

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կկազմակերպվեն նաև նախնական  տեղեկատվական հանդիպումներ, մասնավորապես՝

  • Հունիսի 23-ին, ժամը 16:00 – ք․ Գյումրի, Գայի 1՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն,
  • Հունիսի 28-ին, ժամը 14:00 – ք․ Վանաձոր, Շինարարների 12՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն,
  • Հուլիսի 2-ին, ժամը 15:00 – ք․ Կապան, Բաղաբերդի 28՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ:

 

Հնարավոր այլ հանդիպումների կամ ծրագրի ներքո կազմակերպվող միջոցառումների մասին կարող եք տեղեկանալ նաև ՁԻՀ-ի ֆեյսբուքյան էջից՝

https://www.facebook.com/EnterpriseIncubatorFoundation:

 

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Կոնտակտային անձ՝ Անի Հովհաննիսյան

Հեռ.՝ +374 11 219734 ; Էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ