Ընթացիկ Նորություններ

Գիտական ծրագրի օգնական

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք փնտրում ենք նախաձեռնող և մանրուքների նկատմամբ ուշադիր անհատի, որը կմիանա մեր թիմին որպես ՁԻՀ Գիտական ինկուբատորում Գիտական ծրագրի օգնական:


Այս դերում Դուք էական աջակցություն կցուցաբերեք գիտահետազոտական նախագծերի պլանավորման, համակարգման և իրականացման գործում: Ձեր ուժեղ վերլուծական մտածողությունը, բնագիտական գիտելիքները, սոցիալական և հաղորդակցման գերազանց հմտությունները և անգլերենի իմացությունը վճռորոշ նշանակություն կունենան գիտական նախագծերի անխափան գործունեության և հաջողության ապահովման համար:

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆ

Աշխատանքի հայտարարություն

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով Ադմինիստրատիվ օգնական՝ կազմակերպության գրասենյակի գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

 

Հայտերն ընդունվում են մինչև 2024թ-ի հունվարի 25-ը (ներառյալ)։

ԻՔ բնապահպանական և սոցիալական կառավարման պլան

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ինժեներական քաղաքի հողի բարեկարգում և ենթակառուցվածքների կառուցում» ենթածրագրի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի (ԲՍԿՊ) վերաբերյալ հանրային խորհրդակցության

 

2021 թ-ի մայիսի 31-ին` ժամը 11:00-ին, Ինժեներական քաղաքում (հասցե՝ ք․ Երևան, Բագրևանդի 21/1) տեղի կունենա «Ինժեներական քաղաքի հողի բարեկարգում և ենթակառուցվածքների կառուցում» ենթածրագրի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի (ԲՍԿՊ) վերաբերյալ հանրային խորհրդակցություն:

 

Նախատեսված աշխատանքներին կարելի է ծանոթանալ Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանում:

 

 

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝

 

Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ (ԱԽՈԵ)

ծրագրի կառավարման գրասենյակ․

հեռ․՝ 010515580, կոնտակտային անձ՝ Սոնա Դարբինյան,

 

կամ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ․

հեռ․՝ 011219797, կոնտակտային անձ՝ Մարինա Մինասյան:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ