Ընթացիկ Նորություններ

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


Նորություններ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ),  Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ՀԱՃԼ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի հետ համատեղ և PMI Science-ի օժանդակությամբ ձեռնարկում են աննախադեպ ծրագրի իրականցում։

 

2018-2019 ուս. տարվա համար հայտարարվում է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» պիլոտային ծրագրի մեկնարկը, որին մասնակցելու համար կարող են հավակնել Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի առաջին և երկրորդ կուրսի առկա մագիստրոսական կրթական ծրագրով ուսանող այն անձիք,  ում ՄՈԳ-ը կազմում է 80 և ավելի:

Նախաձեռնության նպատակն է պոլիտեխնիկական համալսարանում կրթել ինժեներների նոր սերունդ՝ ոլորտի աջակցությամբ մշակված կրթական ծրագրի շրջանակներում։

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

15.09.2017

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին: Մրցույթի նպատակն է՝ ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող հետևյալ ոլորտներում՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ  /ՏՀՏ/, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաների նորարաություններ:

08.05.2017

Մայիսի 5-ին հայտնի դարձան IMG ու STEP գրանտային մրցույթների հաղթողները: Երկօրյա մրցույթներին մասնակցեցին և իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը ներկայացրեցին նախնական ընտրված 38 նորաստեղծ թիմեր և կազմակերպություններ:

02.05.2017

Հայաստանյան 10 ստարտափ մասնակցել է Իսպանիայում կայացած Startup Olé կոնֆերանսին: Հայաստանյան պատվիրակության մասնակցությունը հնարավոր է դարձել ՓՄՁ ԶԱԿ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համագործակցության արդյունքում: 

17.04.2017

Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջին անգամ կազմակերպել էին «Smarter Transportation Data հեքեթոն»-ը, որն ամենաարդյունավետ միջոցն է տաղանդներ ներգրավելու համար: 

12.04.2017

Միջազգային տեխնոլոգիական գիտելիքը Հայաստանում մատչելի դարձնելու նպատակով անցկացվեց ‹‹ISTC Think Day Employment›› միջոցառումը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից: 

30.03.2017

Զբոսաշրջության պետական կոմիտեն և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է Գյումրու զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի իրականացում:

07.03.2017

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ հրավիրում է ՏՏ շուրջ 10 հայաստանյան սթարթափերին մասնակցելու Startup Olé կոնֆերանսին:   

<<    <   6  7  8  9  10  11  12  13  14  15  16     >    >>


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ