Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում

 

 

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթ

 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ, հայտարարում են «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթ, որի նպատակն է աջակցել հայաստանյան այն թիմերին և ընկերություններին, որոնք զբաղվում են տնտեսության ավանդական ոլորտներում հեղափոխություն առաջացնող նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակմամբ:

 

Տեխնոլոգիական լուծումները պետք է առնչվեն այնպիսի ոչ-տեխնոլոգիական ուղղությունների, ինչպիսիք են՝

  • Կայունությունը և այլընտրանքային էներգիան,
  • Դիզայնը և ստեղծարարությունը,
  • Մշակումը և արտադրությունը,
  • Գիտությունն ու կրթությունը,
  • Գյուղատնտեսությունն ու համայնքային զարգացումը,
  • Առողջապահությունն ու հոգեբանությունը,
  • Զբոսաշրջությունը և հյուրընկալությունը,
  • և այլն։

 

Մասնակից թիմերը հնարավորություն կունենան աշխատելու փորձառու մենթորների հետ և ներկայացնելու իրենց գաղափարները հատուկ Bootcamp-ի ընթացքում:

 

Ընտրված թիմերը կստանան շուրջ 1.440.000 ՀՀ դրամի չափով մրցանակ (ներառյալ հարկերը, տուրքերը և/կամ այլ պարտադիր վճարները):

 

«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» մրցույթի հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը, ժամը 23:59 (Երևանի ժամանակով)՝ լրացնելով հետևյալ հայտաձևը։

 

Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն կամ անգլերեն։

 

Նշում՝ Տեղեկացնում ենք, որ հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ Google հաշիվ:

 


 

Բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կկազմակերպվի նախնական առցանց տեղեկատվական հանդիպում հոկտեմբերի 12-ին ժամը 16։00-ին` մանրամասն տեղեկատվություն և աջակցություն տրամադրելու նպատակով: Գրանցման համար խնդրում ենք անցնել այստեղ։

 

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում.

Կոնտակտային անձ՝ Արթուր Փոքրիկյան

Հեռ. +374 11 219797; էլ. հասցե [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ