Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

ԲԻԶՆԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք առաջարկում ենք բիզնես ծառայությունների ամբողջական փաթեթ զարգացման ամենատարբեր փուլերում գտնվող տեխնոլոգիական ընկերություններին` սկսած ձեռներեցներից, ովքեր ձգտում են իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի, մինչև փոքր, միջին ու խոշոր ընկերությունները, որոնց անհրաժեշտ է սինխրոնիզացնել գործառույթները և հասնել առավել բարձր հավելյալ արժեքի: Մենք կօգնենք ընկերություններին առաջարկել նորարարական ծառայություններ ու ապրանքներ, հաստատել միջազգային գործարար կապեր և բարձրացնել իրենց մրցունակությունը համաշխարհային շուկաներում:


Եթե ունեք արտահանվող ապրանքներ, ցանկանում եք ֆինանսավորում և գործընկերներ գտնել արտերկրում, ուսումնասիրել շուկան և ոլորտը կամ պարզապես ուզում եք ձեռնարկել քայլեր արտադրողականության բարձրացման ուղղությամբ, ապա մենք պատրաստ ենք առաջարկել մեր փորձն ու աջակցությունը:

Մեր բիզնես ծառայությունները ներառում են.

 



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ