Ընթացիկ Նորություններ

Գործավար

Գործավար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով գործավար՝ կազմակերպության գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):

ՈԼՈՐՏԻ ԵՎ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Մենք ունենք թե՛ որակական, թե՛ քանակական հետազոտություններ կատարելու մեծ փորձ: Երկար տարիների հետազոտական աշխատանքի արդյունքում մենք մշակել ենք հետազոտությունների անցկացման արդյունավետ մեթոդաբանություն և մոտեցումներ, ձևավորել ենք հետազոտողների փարձառու թիմ: Համագործակցելով տեղական և միջազգային մի շարք խոշոր ընկերությունների հետ՝ մենք  կատարում ենք շուկայի ուսումնասիրություն, կարիքների վերլուծություն, մրցակցության գնահատում, իրագործելիության հետազոտություններ:


2003թ. ի վեր ՁԻՀ-ը հրապարակում է «Հայաստանի ՏՏ ոլորտի հետազոտություն» ամենամյա տեղեկագիրը, որն իրենից ներկայացնում է մանրակրկիտ վերլուծություն ոլորտի արտադրողականության, զարգացման միտումների, եկամտային ցուցանիշների, աշխատուժի և զարգացման քաղաքականության, ինչպես նաև հայկական տեխնոլոգիական ոլորտի այլ հատվածների ու ընկերությունների մասին:Մեր բոլորովին վերջերս կատարած հետազոտական ծրագրերից մեկը «Ճարտարագիտական նախագծման ոլորտի հետազոտություն և իրագործելիության ուսումնասիրություն» հաշվետվությունն էր, որը ներկայացնում է ճարտարագիտական ծառայությունների տեղական և միջազգային ոլորտի բազմակողմանի ուսումնասիրությունը, ոլորտի զարգացման ծրագիրն ու դրա իրագործման ռազմավարությունը:



Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ