Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տեխնոլոգիական ընկերություններին մենք ընձեռում ենք գործարար կապերի հաստատման հնարավորություններ՝ այդպիսով մատչելի դարձնելով նրանց համար նորարարության համաշխարհային խթանիչներն ու ֆինանսավորման աղբյուրները: Ընկերություններին ֆինանսավորման տարբեր հնարավորություններ առաջարկելու համար մենք իրականացնում ենք մի  շարք ծրագրեր՝ Վենչուրային համաժողով, Գաղափարի ձևավորման դրամաշնորհային մրցույթ, Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցչություն Սիլիկոնյան Հովտում, Հայաստանի ՏՏ ընկերությունների ուղեցույց, Ինֆոդեվ և այլն: Մենք շարունակաբար ընդլայնում ենք մասնագետների ու գործարարների մեր միջազգային ցանցը և օգնում ընկերություններին կնքել բազմաթիվ գործարքներ և համագործակցության պայմանագրեր: Ձեր ընկերության համար մենք ճանապարհ կբացենք աշխարհում առաջարկվող բազմաթիվ հնարավորություններից օգտվելու համար:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ