Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի սանտեխնիկ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Սանտեխնիկ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մայիսի 20-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Սանտեխնիկ»:

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

ՏՏ ոլորտի գործող և սկսնակ ընկերություններին մենք տրամադրում ենք գրասենյակային տարածքներ, կոնֆերանս-դահլիճներ և ուսումնական լաբորատորիաներ՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով և ենթակառուցվածքով: Մենք ունենք նաև տեխնոպարկերի, տեխնիկական համալսարանների, ուսումնական և գիտական լաբորատորիաների, գիտահետազոտական կենտրոնների և այլ հաստատությունների նախագծման և կառուցապատման աշխատանքների պատվիրման ու վերահսկման մեծ փորձ: 


Այս բնագավառում մեր կողմից առաջարկում են հետևյալ նշանակության տարածքներն ու ծառայությունները.



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ