Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Պատվիրատուների պահանջներին համապատասխան ծրագրերի նախագծման և դրանց արդյունավետ իրականացման արժեքը երբեք մեծ չի լինում: Լավ գաղափարը դեռ չի նշանակում լավ ծրագիր: Այն պահանջում է, որպեսզի գաղափարը համապատասխանեցվի տվյալ միջավայրի տնտեսական, աշխարհագրական և մշակութային առանձնահատկություններին: Ծրագիրը պահանջում է նաև փոխկապակցված գործողությունների պլանավորում, ֆինանսական և մարդկային ռեսուրսների ճիշտ բաշխում, շահագրգիռ և գործընկեր կողմերի, շահառուների ու պատվիրատուների հետ հաղորդակցման խելամիտ կառավարում: Այն պետք է ունենա ծախսերի կառավարման գործող մեխանիզմներ և ռիսկերի գնահատման սխեմաներ:


Ծրագրերի նախագծման և կառավարման մեր հարուստ փորձը և զգալի հաջողություններն այս գործում մեզ թույլ են տալիս առաջարկել այս բնագավառում հաջողության հասնելու և նոր ձեռքբերումներ ունենալու արժեքավոր  ծառայություններ:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ