Ընթացիկ Նորություններ

ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ուսումնական, գիտական և տեխնոլոգիական ոլորտի մի շարք կառույցների ղեկավար ներկայացուցիչներ հանդես են եկել Հայաստանի Հանրապետության վարչապետին և Ազգային ժողովի նախագահին ուղղված համատեղ հայտարարությամբ՝ միջնորդելով աջակցել Հայաստանի գիտա-կրթական ոլորտում զարգացման ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնող վերազգային կազմակերպություններին։

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ

Արտադրողականության բարձրացումը կարելի է հասկանալ բազմակողմանիորեն: Որքանո՞վ է Ձեր ընկերությունը կիրառում նորարարությունը, նոր գիտելիքները և տեխնոլոգիաները: Արդյո՞ք այն կարող է ժամանակին արձագանքել պատվիրատուների կարիքների և շուկայի պահանջների փոփոխություններին: Ունե՞ք բավարար գործիքներ որակի հսկողության համար: Ի վիճակի՞ եք ճիշտ կառավարել աշխատակիցների մոտիվացիան, առավելագույնի հասցնել նրանց նվիրվածությունը և ունենալ կադրերի ցածր հոսք: Արդյո՞ք արդյունավետ եք բաշխում ռեսուրսները, կառավարում ծախսերը և գնահատում ռիսկերը: Մենք ընկերություններին օգնում ենք լուծել այս բոլոր հարցերը և առավելագույնի հասցնել բիզնեսի արտադրողականությունը:



Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ