Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ՎԱՃԱՌՔ

Եթե ցանկանում եք հասկանալ շուկայի պահանջարկը և մշակել համապատասխան ապրանքներ, գտնել պատվիրատուներ և պահպանել նրանց կամ բացահայտել նոր շուկաներ, ուրեմն պետք է ունենաք այնպիսի մարքեթինգային գործընկեր, ով կառաջարկի Ձեզ մասնագիտական նոու-հաու, համապատասխան հետազոտություններ և հնարավոր պատվիրատուների ու գործընկերների մի ամբողջ ցանց:


Մենք կօգնենք Ձեզ մեծացնել Ձեր բիզնեսի արտադրողականությունը՝ առաջարկելով մարքեթինգային ռազմավարության մշակում, պլանավորում և իրականացում: Մարքեթինգային գործունեության ոլորտում մեր հարուստ փորձը և գործընկերների մեր համաշխարհային ցանցը կամուրջ կհանդիսանան Ձեզ համար՝ կապելով Ձեզ աշխարհի նոր շուկաների հետ: 



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ