Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Հզորացնելով ճարտարագիտությունը» շարքի ներքո հայտարարվում է «Մեքենայական ուսուցման հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունման մեկնարկը։

Հայտարարություն

Empowering Engineering դասընթացների շարք

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող Empowering Engineering դասընթացների շարքի շրջանակում հայտարարվում է ինժեներական ուղղվածությամբ 2 թեմաներով անվճար դասընթացների հայտերի ընդունման մեկնարկը:

Հայտարարություն


Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս» ընկերության կողմից։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» Մագիստրոսական կրթական ծրագիր

 

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) հայտարարում է 2022-2023թթ. ուսումնական տարվա ընդունելություն՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի համար, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համագործակցությամբ և PMI Science-ի աջակցությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր

 

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) հայտարարում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և PMI Science-ի աջակցությամբ իրականացվող «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն` 2022-2023թթ․ ուսումնական տարվա համար:

Միջազգային հայտերի ընդունման հայտարարություն
Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2022թ.

 

Սիրով հրավիրում ենք Հայաստանի և արտերկրի առաջատար հետազոտական ինստիտուտների, բուհերի և ընկերությունների հետազոտական թիմերին ներկայացնելու իրենց առաջարկները Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին, որն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն տարբեր հետազոտական թիմերին՝ ներքոհիշյալ գիտական ուղղություններում։ 

Միջազգային հայտերի ընդունման հայտարարություն
Ասպիրանտների աջակցության ծրագիր 2022

 

Սիրով հրավիրում ենք Հայաստանյան և արտերկրի բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտներին դիմելու Ասպիրանտների աջակցության 2022 թվականի ծրագրին: Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

NVIDIA խոր ուսուցման ինստիտուտը (Deep Learning Institute, DLI) և ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում են մասնակցելու «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» խորագրով 2022 թվականի երկրորդ դասընթացին, որը տեղի կունենա մայիսի 14-ին և 15-ին ԵՊՀ-ում (երկու օր, օրական 4 ժամ տևողությամբ)։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ինժեներական քաղաքի Աքսելերատորի շենքի կառուցում» ենթածրագրի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի (ԲՍԿՊ) վերաբերյալ հանրային խորհրդակցության։


2022թ-ի մայիսի 12-ին` ժամը 11:00-ին, Ինժեներական քաղաքում (հասցե՝ ք․ Երևան, Բագրևանդի 21/1) տեղի կունենա «Ինժեներական քաղաքի Աքսելերատորի շենքի կառուցում» ենթածրագրի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի (ԲՍԿՊ) վերաբերյալ հանրային խորհրդակցություն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքի նախագծային գաղափարների մրցույթի


 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքի վերակառուցման ճարտարապետական գաղափարների մրցույթ:



1  2  3  4  5  6  7  8  9  10  11     >    >>


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ