Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

ՀԱՊՀ ԳՄ նոր մասնաշենքի նախագծային գաղափարների մրցույթ

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքի նախագծային գաղափարների մրցույթի


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքի վերակառուցման ճարտարապետական գաղափարների մրցույթ:

 

Մրցույթի նպատակն է հավաքագրել ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքի նպատակով հատկացված՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 և Աճեմյան 2/1 հասցեներում տեղակայված շենքերի, ինչպես նաև դրանց հարող բակային տարածքի վերակառուցման ճարտարապետական հետաքրքիր ու նորարարական նախագծային գաղափարներ ու մոտեցումներ:

 

Մրցույթի հիմնադրույթները

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքը տեղակայվելու է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 և Աճեմյան 2/1 հասցեներում՝ շուրջ 2700 քմ հողամասի վրա տեղակայված և վթարային վիճակում գտնվող շենքերի տարածքում։

 

Հայեցակարգային նախագծերը պատրաստելիս պետք է հաշվի առնվի նշված շինությունների պատմա-մշակութային հուշարձան լինելու և Կումայրի արգելոցի մաս կազմելու հանգամանքը։

 

Այս նախաձեռնության հիմնական նպատակն է ձևափոխել ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների կրթության ձևաչափը՝ համապատասխանեցնելով համաշխարհային չափանիշներին՝ նոր ուսումնական ծրագրերի ներդրման, դասախոսների ուսուցման, աշխարհի առաջատար համալսարանների  հետ գործընկերության հաստատման, ինչպես նաև բացառիկ միջավայրի ստեղծման միջոցով, որտեղ գիտությունը և արվեստը տեխնոլոգիական կրթության մաս կլինեն։

 

Մասնաշենքում նախատեսվում է տեղակայել Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ուղղվածության կրթական լսարաններ/լաբորատորիաներ, գրասենյակներ և նորաստեղծ թիմերի համար համատեղ աշխատանքային (Co-Working) տարածքներ։

 

Առաջարկը պետք է ապահովի մասնաճյուղի համալիրում ներառված բոլոր շինությունների և բակային տարածքի օրգանական կապը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և նպատակային օգտագործում, պատմամշակութային տեսքի և նորարարական միջավայրի համադրություն։

 

Տարածքի գծապատկերը կարող եք տեսնել այստեղ։

Շինությունների ներկա վիճակին կարող եք ծանոթանալ տեսանյութում։

 

Մասնակցության պայմանները

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական անձինք` ճարտարապետական նախագծման կազմակերպություններ, այնպես էլ ֆիզիկական անձինք՝ անհատ ճարտարապետներ և խմբեր, ուսանողներ:

 

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով: Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո հանձնաժողովը գնահատելու է նախագծերը, որի արդյունքներով մրցանակը շնորհվելու է առավելագույն միավորներ հավաքած մասնակցին:

 

Մրցութային հանձնաժողովի կազմում կներգրավվեն տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև կրթության ոլորտնի ներկայացուցիչներ և ճարտարապետներ:

 

Նշում՝ Հանձնաժողովի կազմում ընդգրկված ճարտարապետները և/կամ նրանց հետ փոխկապակցված անձինք, թիմերն ու կազմակերպությունները չեն կարող մասնակցել մրցույթին։

 

 

Մրցանակ

Մրցույթում հաղթող հայեցակարգային նախագծի համար նախատեսված է մեկ մրցանակային տեղ։  

 

Մրցանակը՝ 1․000.000 ՀՀ դրամ է (ներառյալ՝ հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները):

 

 

Մասնակցության հայտ

Մրցութային նախագծերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2022թ-ի մայիսի 2-ը ներառյալ՝

  • Ծրարով ներկայացնելու դեպքում՝ ՁԻՀ գրասենյակ, ք․ Երևան, 0062, Բագրևանդի փ․ 21/1 հասցեով;
  • Էլեկտրոնային փոստով ներկայացնելու դեպքում՝ [email protected] էլ. հասցեով։

Նախագծերի էլեկտրոնային ֆայլերը անհրաժեշտ է ներկայացնել առավելագույնը 28 MB ծավալով՝ PDF ձևաչափով, ինչպես նաև առավելագույնը 2 MB ծավալով՝ JPG ձևաչափով՝

  • էլեկտրոնային կրիչով (ծրարով ներկայացնելու դեպքում);
  • որպես էլ․ նամակի կցորդ կամ ամպային հարթակի հղումով (Էլ․ փոստով ներկայացնելու դեպքում):

 

Ցուցահանդեսային ձևաչափով մրցութային հանձնաժողովին և այլ գործընկերներին ու շահառուներին ներկայացնելու նպատակով՝ ներկայացվող ֆայլը պետք է լինի այնպիսի չափսի, որ հնարավոր լինի տպագրել 1 հատ 800 մմ * 1000 մմ չափսի գծատախտակի վրա: 

 

Նախագծի հետ միասին /ծրարում կամ էլեկտրոնային նամակով/ անհրաժեշտ է ներկայացնել նաև նախագծի հեղինակի, հեղինակների և այն բոլոր անձանց անունները, ովքեր մասնակցել են մրցութային նախագծի մշակման աշխատանքներին և հավակնում են մրցանակի մասնաբաժնի։

 

Եթե մրցույթին ներկայացված նախագիծն ունի մեկից ավելի հեղինակ, ապա անվան դիմաց պետք է նշել մասնաբաժինները՝ ընդհանուր գումարից տոկոսներով։

 

Նշում՝ Մրցույթում հաղթող նախագիծը համարվելու է ՁԻՀ սեփականությունը, և հիմնադրամը կարող է այն մասնակի կամ ամբողջությամբ օգտագործել նշված տարածքի հետագա նախագծման և կառուցապատման աշխատանքների նպատակով՝ առանց նախագծման աշխատանքներում մրցույթի հաղթողին ներգրավելու: Անկախ մրցույթի արդյունքներից՝ կազմակերպիչն իրավունք ունի վերջնական նախագծային փաթեթը պատվիրել ինչպես սույն մրցույթի մասնակից, այնպես էլ ոչ մասնակից ճարտարապետական խմբերին, անհատներին կամ կազմակերպություններին:

 

 

Ծրագրի մասին

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքի վերակառուցման սույն նախաձեռնությունը կյանքի կկոչվի ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման (Համաշխարհային) բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի» շրջանակում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության հենքով իրականացվող «Առաջատար բարձր տեխնոլոգիական կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում» ծրագրի ներքո։

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Հեռ.՝ +374 11 219797; Էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ